Ղրղզստանի իշխանությունները հայց են ներկայացրել Kloop Media-ն լուծարելու համար

Լուրեր

15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
Բոլորը

Բիշքեկի դատախազությունը Kloop Media-ի  դեմ լուծարման հայց է ներկայացրել մայրաքաղաքի Օկտյաբրսկի և Պերվոմայսկի շրջանային դատարաններ։ Փաստաթղթում նշվում է, որ հայցի պատճառն այն է, որ «գործունեության իրականացումը դուրս է կանոնադրությամբ նախատեսված շրջանակներից»։

Ըստ հայտարարության՝ Kloop Media-ն գրանցված չէ պետական ​​լրատվամիջոցների ռեգիստրում, և կազմակերպության կանոնադրությունը չի հստակեցնում տեղեկատվության տարածումը, թեև դրանում ասվում է, որ «երիտասարդներին և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներին տեղեկատվական հարթակ է տրամադրում իրենց ազատ արտահայտման համար երկրում հասարակական-քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ»։

Նշվում է, որ Kloop Media-ի հրապարակումները բացասական ազդեցություն  են ունենում Ղրղզստանի վրա։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն հետաքննություն է անցկացրել՝ հիմնվելով Kloop-ի կողմից տարբեր ժամանակներում հրապարակված նյութերի վրա։ Դրանից հետո  եկել են այն եզրակացության, որ հրապարակումները «ուղղված են գործող իշխանության ներկայիս քաղաքականությունը սուր քննադատելուն։ Ընդ որում՝ հրապարակումների մեծ մասը զուտ բացասական են՝ ուղղված պետական ​​և քաղաքային մարմինների ներկայացուցիչներին վարկաբեկելուն»։