Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Լաչինի ապօրինի անցակետից առևանգված արցախցիների թիվը 3-ն է

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում առևանգված արցախցի քաղաքացիների թիվը 3-ն է։

Մասնավորապես, նշվում է, որ երեք արցախցիներին «ձերբակալել են Ադրբեջանի դրոշը վիրավորելու համար»։ Ադրբեջանական կողմը նշում է, թե 2021 թ-ին տեսանյութեր էին տարածվել, որոնցում հայ ֆուտբոլիստները «վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական ​​դրոշի դեմ ՝ քայլում դրա վրայով։ Այդ առնչությամբ էլ Ադրբեջանի գլխավոր դատախազը հետաքննություն էր սկսել քրեական գործի շրջանակներում»։

Հավելենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը այսօր հայտնել էր, որ  ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.-ին։ Ալեն Սարգսյանն ուսանող է, որը մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով: ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերում  հայտնել էր, որ ադրբեջանցիները ևս մի երիտասարդի են հարցաքննում։

Ի դեպ, ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներում նաև տեղեկություններ են տարածվում, թե Ադրբեջանը կարող է հայ երիտասրդներին բաց թողնել։ Մասնավորապես, նշվում է, որ, ենթադրաբար, Բաքուն «հերթական անգամ հումանիստական ​​մոտեցում կցուցաբերի» և, հաշվի առնելով, որ «ձերբակալվածները  երիտասարդներ են ու մարզիկներ, կարող են ենթարկվել միայն վարչական պատասխանատվության»։

Էմմա Չոբանյան