Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական դիրքում երկու զինծառայողի կորստի առնչությամբ

Լուրեր

15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
Բոլորը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ ՊՆ N զորամասի երկու զինծառայողների մահվան հանգամանքները․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։
2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն: Նախնական տվյալներով կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ։
Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: