Ավինյանի քարոզչական պաստառը փակցվել է մի շենքի պատին, որը չկա ԿԸՀ հրապարակած ցանկում

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի 6-րդ օրն է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի քարոզչական պաստառը օգոստոսի 27-ին փակցվել է Շենգավիթ վարչական շրջանի ամենաբանուկ հատվածներից մեկի՝ Սողոմոն Տարոնցու 22 հասցեի շենքի պատին։ Այն գտնվում է մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի դիմաց։

Պաստառը փակցված է հենց շենքի պատին՝ այսինքն, այստեղ չկա գովազդային պաստառների տեղադրման համար նախատեսված վահանակ, այն նաև փակցված չէ որևէ մեկի պատշգամբին կամ պատուհանին։ Այս հանգամանքը հաշվի առնելով փորձել ենք պարզել՝ արդյո՞ք այս պատն ընդհանրապես նախատեսված է քարոզչական ցուցապաստառների համար։ Factor.am-ն ուսումնասիրել է քարոզարշավի շրջանակներում քաղաքական ուժերին ցուցապաստառների տեղադրման համար վճարովի և անվճար հիմունքերով տրամադրվող տարածքների ցանկը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված ցուցակների համաձայն՝ Տարոնցու փողոցի 22 հասցեի շենքը որևէ ցանկում ներառված չէ։

Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն այս առնչությամբ Factor․am-ի հարցին ի պատասխան ասաց․ «Եթե պատուհանի կամ պատշգամբի վրա չէ, ուրեմն խախտում է»։

Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր կամ այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող տարածքում՝ այդ թվում, պատշգամբներում, պատուհանների վրա կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա։ Ինչպես արդեն արձանագրել ենք, այս շենքի վրա գովազդային վահանակ չկա տեղադրված։

Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Տիգրան Ավինյանի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանից, սակայն նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն անցան ապարդյուն։

Նարեկ Կիրակոսյան