Բաքուն բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված սադրիչ միջոցառում կազմակերպելու համար»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ին  բողոքի նոտա  է հղել՝ կապված օգոստոսի 7-ին Եկատերինբուրգ քաղաքում Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության կազմավորման 30-ամյակին  նվիրված միջոցառման հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս միջոցառման անցկացման կապակցությամբ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին,  իսկ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն նամակով դիմել է Սվերդլովի շրջանի նահանգապետ Եվգենի Կույվաշևին, որն արտացոլում է Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն ու վճռական բողոքը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ռուսական կողմին ներկայացվել է, որ նման միջոցառումների կազմակերպումը և դրան որպես հյուր Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահ Իգոր Վոլոդինի մասնակցությունը «քարոզում են անջատողականություն և սկզբունքորեն հակասում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության ոգուն, ինչպես նաև վնասում երկկողմ համագործակցությանը»։

«Բաքուն խնդրանք է ներկայացրել անհապաղ միջոցներ ձեռնարկել Իգոր Վոլոդինի և այս միջոցառման կազմակերպիչների դեմ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել ապագայում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված նման սադրիչ քայլերը կանխելու համար»,- ասված է հայտարարության մեջ։ Ադրբեջանը բողոքի վերաբերյալ սպասում է ռուսական կողմի պաշտոնական պատասխանին։