ԱՄՆ-ում բնակվող հայերը ակցիա են կազմակերպել հայազգի հեռուստաաստղ Քիմ Քադաշյանի տան մոտ: Այս մասին տեսանյութ է տարածել է ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը։
Նրանք Քիմին հորդորել են խոսել Արցախի մասին, օտարազգի հայտնի ընկերներին և աշխարհին պատմել, որ 120.000 մարդ սովի է մատնված։
Նրանք նաև կոչեր են հնչեցրել՝ «Բայդե՛ն, խոսի՛ր Արցախի մասին, Քի՛մ խոսիր Արցախի մասին», «Բացե՛ք Լաչինի միջանցքը», «Կանգնեցրե՛ք ցեղասպանությունը»: