Երևանի քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն․ բնակարաններ ու առանձնատներ Չեխիայում և Ավստրիայում

Լուրեր

06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
Բոլորը

Քաղաքապետի պաշտոնին հավակնող Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը գործազուրկ է, բայց թեկնածուներից, թերևս, ամենահարուստը։ Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2022թ․ օգոստոսից մինչև 2023 թ․ օգոստոս գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Նախկին քաղաքապետ-դերասան-պրոդյուսերի հայտարարագիրն ամենածավալունն է։  Նա համատեղ սեփականությամբ ունի 23 անշարժ գույք Չեխիայում և Ավստրիայում, որոնք սկսել է ձեռք բերել 2006 թ-ից։ Հիշեցնենք, Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, Չեխիայի քաղաքացի է։ Այդ 23 գույքերի մի մասը ավտոտնակ և խորդանոց է, որոնք Մարությանը բնակարաններից առանձին է ներկայացրել։ Փաստացի Մարությանն ունի 2 բնակելի տուն հողամասերով Սթրեդոչեսկի երկրամասում (116 քմ) և Պրահայում (252․84 քմ), 7 բնակարան կից խորդանոցներով և ավտոկայանատեղիներով, որոնցից 5-ը՝ Պրահայում, 2-ը՝ Վիեննայում։ Վերջինները Մարությանը ձեռք է բերել քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո։ 

Մարությանը բնակվում է Կոտայքի մարզում՝ Առինջի Դուրյան թաղամասում, որտեղ վարձակալում է 160 քմ առանձնատուն։  

Տարբեր անհատներից ու կազմակերպություններից Մարությանն անցած 1 տարում ստացել է վարձակալության վճարներ՝ ընդհանուր 1 մլն 324 հազար չեխական կրոնի չափով (համարժեք է 577․2 մլն ՀՀ դրամի)։ Հայաստանում Մարությանը 2 միավոր գույք է օտարել՝ ստանալով 317․1 մլն դրամ և 4․8 մլն դրամ։ «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ից նա ստացել է 4․2 մլն դրամ ռոյալթի (ֆրանչայզերին վճարվող դրամական փոխհատուցում է)։ «Փաբլիսիս Արմենիա» գովազդային գործակալությունից մատուցված ծառայությունների դիմաց ստացել է 19 մլն դրամ։ «ԱԱԱ Փրոջեքթս» ՍՊԸ-ից ստացել է 57․8 մլն դրամ շահաբաժին և 49․3 մլն դրամ փոխառություն։ «Ծիրանի» ասոցիացիայից 16 հազար եվրո է ստացել՝ մատուցած ծառայությունների դիմաց․ այս ընկերությունը կազմակերպել է Մարությանի մոնոներկայացումները Փարիզում։

«Ինգո Արմենիայից» նա ստացել է 100 հազար դրամ որպես ապահովագրական հատուցում։ Թե ՞նչ նպատակով է կատարվել այս հատուցումը, հայտնի չէ։

Ուշագրավ է, որ Մարությանը չի հայտարարագրել որևէ շարժական գույք։  

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 2․2 մլն չեխական կրոն, 14․9 մլն դրամ, 250․2 հազար եվրո, 269․8 հազար դոլար։

Մարությանը որպես արժեթուղթ և ներդրում հայտարարագրել է միայն «ԱԱԱ Փրոջեքթս» ՍՊԸ-ի 100%, որը նա հիմնադրել է անցած տարի։ Սակայն պետռեգիստրի տվյալների համաձայն նրան է պատկանում նաև «Կարգին Թիվի» ՍՊԸ-ն։

Մարությանը «մոռացել» է հայտարարագրել նաև Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող իր բնակարանն ու ավտոտնակը, որոնք առկա են 2022 թ-ի փետրվարի նրա՝ պաշտոնից հեռանալու հայտարարագրում։ Ի դեպ, Մարութանը գրանցված է այդ բնակարանում, իսկ 2018-ի սեպտեմբերին քաղաքապետի ընտրությունների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը քարոզարշավում ակտիվ գովերգում էր Մարությանին, ՀՀ քաղաքացիներին ասում էր՝ «դուք եք գնել այդ տունը Հայկ Մարությանի համար»։


Գայանե Խաչատրյան