«Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունի հետքերը տանում են դեպի Ուկրաինա․ Der Spiegel

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

«Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունի հետքերը տանում են դեպի Ուկրաինա։ Այս մասին հայտնում են գերմանական ZDF և Der Spiegel լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները։

Գերմանացի քննիչների կարծիքով՝ «Հյուսիսային հոսք»-ի վրա հարձակման հետևում կարող են կանգնած լինել Ուկրաինայի հետ կապված մարդիկ։ Նրանք կարող էին պայթեցնել խողովակաշարը պայթուցիկներով, որոնք առաքվել էին «Անդրոմեդա» առագաստանավով: Զբոսանավի անձնակազմը Բալթիկ ծովում պայթյունից առաջ և հետո եղել է Ուկրաինայում։ Այս տեղեկությունը գերմանական լրատվականներին հայտնել են գաղտնի ծառայությունները։

Մարտին New York Times-ը և մի շարք այլ պարբերականներ հայտնել են, որ, ըստ ամերիկյան հետախուզական գործակալությունների, «Հյուսիսային հոսքի» վրա հարձակումն իրականացրել է ուկրաինամետ խմբավորումը։ Դրանից հետո կանցլեր Օլաֆ Շոլցը մի քանի անգամ խորհրդականների հետ քննարկել է, թե ինչպես կարող է Գերմանիայի կառավարությունը վարվել իրավախախտների հետ:

Այն ժամանակ Գերմանիայի խնդրանքով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը պատասխանել էր, որ Ուկրաինայի կառավարությունը չի մասնակցել պայթյունին։