Թբիլիսին հայտարարել է Վրաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգության հերթական փորձի մասին

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Վրաստանի ԱԳ նախարարությունը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն օկուպացված վրացական շրջանների՝ Ռուսաստանի Դաշնությանը հնարավոր միացման մասին համարում է «Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության հերթական փորձ», գրում է VOA-ն:

Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանն այդպիսով շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը։ Թբիլիսին կոչ է անում Մոսկվային հարգել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը և կատարել իր պարտավորությունները, որոնք ստանձնել է 2008 թվականի օգոստոսի 12-ին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

Մասնավորապես, այդ պարտավորությունները ենթադրում են ռուսական զորքերի դուրսբերում նախապատերազմական դիրքեր և միջազգային դիտորդների մուտքի ապահովում օկուպացված Աբխազիա և Ցխինվալի տարածաշրջան։

Միաժամանակ, Թբիլիսին հաստատում է օկուպացիոն խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իր հանձնառությունը։

Հիշեցնենք՝ Մեդվեդևն ավելի վաղ հայտարարել էր, որ չի բացառում Աբխազիայի ու Հարավային Օսիայի միացումը ՌԴ-ին։