Քաղաքապետի աթոռի համար պայքարող քաղաքական ուժերի ունեցվածքը․ հրապարակվել են հայտարարագրերը

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում այսօր հրապարակվել են Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 14 քաղաքական ուժերի գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Դրանք ներառում են տվյալներ անցած 1 տարում՝ 2022 թ․ օգոստոսից մինչև 2023 թ․ օգոստոս ժամանակահատվածում կուսակցությունների եկամտի, գույքի ու դրամական միջոցների մասին։

Հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընտրությունների մասնակիցներից ամենահարուստը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Ըստ հայտարարագրի՝ Երևանում և հանրապետության մյուս բնակավայրերում ՔՊ-ն վարձակալում է 44 միավոր անշարժ գույք՝ վարչական շենք, ոչ բնակելի և բնակելի տարածքներ՝ ընդհանուր մոտ 7130 քմ մակերեսով։ Կուսակցությունն ունի 2007 թ․ արտադրության «Տոյոտա Տակոմա 4․0» մակնիշի 1 ավտոմեքենա։ Որպես դրամական միջոց ՔՊ-ն հայտարարագրել է 424․3 մլն դրամ, իսկ տարվա ընթացքում ունեցել է 873․4 մլն դրամ եկամուտ, որից 586 մլնը ստացել է կուսակցության անդամներից և նվիրատուներից, 287․4 միլիոնը Ազգային ժողովից ստացած պետական աջակցություն է։

Հաջորդ «ունևորը» Հանրապետություն կուսակցությունն է, որը չի հայտարարագրել անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք, բայց որպես ներկայում ունեցած դրամական միջոց նշել է 22․1 մլն դրամ։ Կուսակցությունը տարվա ընթացքում ստացել է մոտ 24․7 մլն դրամ եկամուտ ԱԺ-ից։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նշել է 1 անշարժ գույք․ Երևանի Բաղրամյան փողոցի սկզբնամասում վարձակալում է 82․1 քմ մակերեսով բնակարան։ Դրամական միջոցներն այժմ կազմում են 43․7 հազար դրամ և 668․56 եվրո, իսկ տարվա ընթացքում կուսակցության անդամներից և նվիրատուներից ստացել է մոտ 2․6 մլն դրամ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը չունի անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք։ Հայտարարագրել է 30 մլն դրամ տարվա եկամուտ, թեև ներկայում որպես դրամական միջոց նշել է 481 263 դրամ։ Այս քաղաքական ուժը միակն է, որ ներկայացրել է նվիրատուների անունները․ 26 քաղաքացիներ անցած 1 տարում կուսակցությանը նվիրել են ընդհանուր մոտ 30 մլն դրամ։ Ընդ որում՝ այդ նվիրատուներն առաջադրվածների ցուցակում չկան։ Նվիրատուների ցանկում չկա նաև Ռուբեն Վարդանյանը, որի անվան հետ կապվում է այս կուսակցությունը։

Ընտրությունների մասնակից մյուս քաղաքական ուժերը նշել են միայն դրամական միջոցներ․ «Արդար Հայաստան»-ը՝ 100 հազար դրամ անդամավճար, «Հաղթանակ»-ը՝ 710 հազար դրամ, «Ուժը հայրենյաց»-ը՝ 173 հազար դրամ, Հայաստանի եվրոպական կուսակցությունը՝ 447 հազար դրամ համակիրների հանգանակություն, «Ազգային առաջընթաց»-ը՝ 15 հազար դրամ, «Միացյալ Հայաստան»-ը՝ 158 հազար դրամ։

Մյուս կուսակցությունները՝ «Հանրային ձայն», «Հանուն սոցիալական արդարության», «Ժողովրդավարական համախմբում», և «Մայր Հայաստան» դաշինքի անդամ «Երկիր ծիրանի» ու «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունների հայտարարագրերը դատարկ են՝ դրանք չեն նշել որևէ շարժական, անշարժ, թանկարժեք գույք կամ եկամուտ ու դրամական միջոց։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։ Երեկ՝ օգոստոսի 23-ին, մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Գայանե Խաչատրյան