Հանրության սեփականությունը դարձնել ապագա նախագահի և կառավարության անդամների թեկնածության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները․ Սամվել Բաբայանի կուսակցության հայտարարությունը

Լուրեր

06.04.2026 | 20:35
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
06.04.2026 | 20:28
Շնամարտ՝ առանց կանոնների․ ձերբակալվածները թիրախավորել են նաև կենդանապաշտպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:15
Եթե վարչապետին է ուղղված վատ խոսքը, անմիջապես պատասխանատվություն է վրա հասնում, իսկ իշխանավորները չեն պատժվում․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:07
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ատոմակայանի մոտ հարվածները «պետք է դադարեցվեն»
06.04.2026 | 19:51
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ ժամանակավոր հրադադարի վերաբերյալ
06.04.2026 | 19:34
Պահնորդը պատահական կրակոց է արձակել է էկոնոմիկայի նախարարությունում, կա տուժած. ՆԳՆ
06.04.2026 | 19:23
Դատախազությունը «Խնձորի գործով» վճռաբեկ բողոք է ներկայացրել
06.04.2026 | 19:10
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 19:00
Ստեղծել ենք լուրջ հարվածային ԱԹՍ-ներ, հրետանի․ զորահանդեսին կցուցադրվի ՀՀ-ի ռազմարդյունաբերական արտադրանքը․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 18:48
Էրիթրեայի հավաքականի 7 ֆուտբոլիստներ անհետացել են Հարավային Աֆրիկայում խաղից հետո
06.04.2026 | 18:35
Հայկ Սարգսյանի զինծառայության փոփոխությունների փաթեթը հանձնաժողովում մերժվեց
06.04.2026 | 18:27
ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին․ «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինքը չի կայացել
06.04.2026 | 18:17
Որքան է ծախսել «Լուսավոր Հայաստան»-ը․  Մարուքյանը կուսակցության ֆինանսավորմանը մասնակցություն չի ունեցել
06.04.2026 | 18:10
Ղազախստանը ՀԿԵ-ն ձեռք բերելու բանակցություն չի վարում // Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 18:01
Ղազախստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ
Բոլորը

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ։

Հայտարարությունը՝ ստորև․

2020թ․ արցախյան համապետական ընտրությունների նախօրեին սկիզբ առած, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական ագրեսիայի և Արցախի շրջափակման հետևանքով գագաթնակետին հասած փրկիչ-անձնազոհ պայքարը նորանոր դրսևորումներ է ստանում։

Բեմում՝ հանդիսատեսի առջև միասնականություն և համերաշխություն քարոզող, կուլիսների ետևում՝ միմյանց չհանդուրժող և մերժող քաղաքական խմբակները տառապում-տապակվում են, որ մասնակից չեն Արցախի վերջնական հանձնմանը։

Ժողովրդի ներկայացուցչական մարմնում յոթ մանդատով ներկայացված խոշորագույն քաղաքական ուժերի և նրանց աշխարհաքաղաքական մտքի գիգանտներ հանդիսացող պադվալային առաջնորդների անվեհեր պայքարի և համախոհության արդյունքում հնարավոր եղավ հաջողացնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները, առավել ևս, երբ այդ նպատակը համազգային է՝ անմասն չմնալ թալանի համար մղվող համահայկական Ավարայրներից և Սարդարապատներից։

Գործադիր իշխանությունը, սակայն, առավել հարմար միջավայր է համազգային այդ նպատակների իրագործման համար, ուստի կրկին համախոհաբար պիտի ձեռքը գցել նաև կառավարությունը։ Այս առումով ինտրիգի առաջին մասը բացահայտված է․ Մեծ ութնյակը նախագահին հրաժարական է պարտադրել(ում)։ Որպեսզի ինտրիգն ամբողջանա, պիտի նաև իմանալ, թե նախագահի պաշտոնում ում թեկնածությունն է պարտադրվել գործող նախագահին, որպեսզի վերջինս իր հերթին համոզի իր քաղաքական թիմին՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցությանը։ Ի դեպ, պակաս կոլորիտային չէ նաև ապագա կառավարության կազմը։

Ծրագիրը կա, դերաբաշխումն իրականացված է, անվանական ցուցակները՝ համապատասխան պադվալներում վավերացված, նախնական պայմանավորվածությունը՝ ձեռք բերված։ Մնում է՝ մնացածը։ Եվ Արցախը փրկվա´ծ է, գիշատիչների խնջույքը՝ կայացա´ծ։ Ցնծա՜, հա´յ ժողովուրդ։

Ելնելով «Արցախ» ուսումնական զորավարժարանում ընթացող փրկիչ-որոնողական լայնածավալ գործողություններից՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը Արցախի նախագահից պահանջում է․

-Հանրության սեփականությունը դարձնել ապագա նախագահի և կառավարության անդամների թեկնածության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ժողովուրդն իրավունք ունի ճանաչելու իր ճակատագրի ճարտարապետներին։

-Հավուր պատշաճի գնահատել համաշխարհային տրամաչափի այդ քաղաքական դերակատարներին և վերջապես ի կատար ածել պադվալային պայմանավորվածությունները՝ պաշտոն ու ֆինանսական միջոցներ տրամադրելով վերջիններիս։

-Առավելագույնս բարենպաստ միջավայր ստեղծել Արցախի՝ համախոհաբար ճյուղավորված քաղաքական քաղցկեղն առավել արմատավորելու համար, քանզի Արցախի փրկությունը Հայաստանում իշխանափոխության մեջ է, իսկ Հայաստանի փրկությունը՝ Արցախի ցեղասպանվող ժողովրդի պայքարի։

-Արցախի ճակատագիրը շաղկապել վերոնշյալ քաղաքական շրջանակների հետ, որոնց 25-ամյա գործունեությունն ուղղված է Արցախի սնանկացմանը։ Օբյեկտիվ են գործող Նախագահին ուղղված պահանջ-մեղադրանքները՝ իրենց գործունեության կամ անգործության արդյունքը՝ Արցախի հանձնման գործընթացը սեփականելու և միանձնյա տնօրինելու մեջ։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը ձեռնպահ է մնում ներարցախյան քաղաքական խմորումներից և դրանց գնահատական տալուց, քանի որ դրա գանահատականը օրեր անց գործնականում ժողովու´րդը կտա։

24 օգոստոսի, 2023թ․