Չփակել Արցախի ինքնորոշման իրավունքի բոլոր դռները. Թանդիլյանը՝ իշխանությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Այսօր մեկնարկել է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը. առաջիկա շաբաթներին 14 քաղաքական ուժ փորձելու է համոզել երևանցիներին իր օգտին քվեարկել։

«Իմ մարտավարությունը անկեղծությունն է լինելու: Ես երևանցիների հետ խոսելու եմ ուղիղ, բաց, ինչպես արել եմ միշտ: Այս անգամ պետք է անեմ այնպես, որ նաև լսեն ու հավատան, քիչ է իմ անկեղծ լինելը, ես պետք է կարողանամ այնպես անել, որ այդ անկեղծությունը տեղ հասնի»,- այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի պաշտոնական մեկնարկի միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Անդրադառնալով հարցին՝ կճանաչե՞ք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Թանդիլյանը պատասխանեց․ «Մենք իրավունք չունենք, մեր ժեղովուրդը, մեր սահմանադիրը դա չի ճանաչել, մեր ժողովուրդը դեմ է դրան, մենք ո՞վ ենք , որ դեմ կանգնենք ժողովրդի կամքին»։

Ներկայացնելով, թե ինչ դիրքորոշում ունի իրենց կուսակցությունը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում, Թանդիլյանը նշեց․ «Մենք պարտավոր ենք իշխանափոխություն անել, որպեսզի կարողանանք Արցախը Ադրբեջանի կազմ ճանաչելու ընթացքը կասեցնենք: Մեզ համար այս պայքարը նրա մասին է, որ մենք ամրեցնենք մեր պետականությունը, և միայն ուժեղ պետությունն է, ուժեղ Հայաստանն է, որ ի վիճակի է պաշտպանել Արցախը»։

«Այս իշխաությունից ակնկալում ենք չփակել Արցախի ինքնորոշման իրավունքի բոլոր դռները․ դա միջազգայնորեն ընդունված իրավունք է»- ընդգծեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը։

Թանդիլյանն անդրադաձավ նաև հնարավոր թիրախավորման վերաբերյալ դիտարկմանը՝ նշելով․ «Ես ոչ միայն սպասում եմ գրոհի, այլև պատրաստ եմ դրան: Սա նշանակում է լինել ուժեղ ոտքերի վրա կանգնած, սա նշանակում է իմանալ, թե ինչ են պատրաստվում անել, և ունենալ հակամիջոցներ: Նորմալ բան է, որ թիրախավորում են, ես չեմ հասկանում, որ թիրախավորման միջոցով փորձում են ստեղծել պատկեր, որը իրական չէ»։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իրենք պատրաստ են հետընտրական փուլում համագործակցել այլ ուժերի հետ, Թանդիլյանը պատասխանեց. «Մեզ համար կարմիր գիծ է ՔՊ-ի հետ որևէ համագործակցություն, և նախկին բարքերին վերադարձ չի լինելու։ Եվ բոլոր նրանց հետ, ովքեր նվիրված են լինելու Երևանի ու Հայաստանի զարգացմանը, ովքեր կիսելու են մեր տեսլականը, մենք պատրաստ ենք համագործակցելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։