Ադրբեջանում պահեստազորայիններին զորավարժանքների են կանչել

Լուրեր

16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
Բոլորը

Ադրբեջանում զորավարժությունների են կանչվել պահեստազորայինները։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ վերջին օրերին սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում զորավարժություններին պահեստազորի զինվորականների ներգրավման մասին։

Այս տեղեկատվության տարածման կապակցությամբ էլ Ադրբեջանի Զինվորական ծառայության զորահավաքի և զորակոչի պետական ​​ծառայության հասարակայնության հետ կապերի և միջազգային կապերի բաժնի պետ Փարվիզ Սադրադդինովը հայտարարել է, թե, իբր, նման հավաքներ հնարավոր է կազմակերպել տարին մի քանի անգամ։

«Նման վարժանքներ կարելի է անցկացնել տարվա ընթացքում մի քանի անգամ։ Ուստի անհանգստության պատճառ չկա»,- ասել է Սադրադդինովը:

Հավելենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն շարունակաբար ստահոդ տեղեկություններ է հայտնում սահմանին ՀՀ կամ Արցախի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ, ինչպես նաև սահմանին ՀՀ կողմից զորքերի կուտակման մասին։

Արցախի և Հայաստանի ՊՆ-ների կողմից հետևողականորեն հերքվում են ադրբեջանական կողմի կեղծ լուրերը, ՀՀ-ում ԵՄ մոնիթորինգային առաքելությունը ևս հերքել է ՀՀ կողմից սահմանին զորք կուտակելու՝ Բաքվի մեղադրանքները։