Մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել է շուրջ 65 մլն. ՀՀ դրամ. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

15.07.2026 | 11:36
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսային․ 3 մարդ է զոհվել
15.07.2026 | 11:25
Յուրի Տիլեմանսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
15.07.2026 | 11:14
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները․ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին
15.07.2026 | 11:06
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
15.07.2026 | 10:55
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովն արագացնում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա
15.07.2026 | 10:40
«88» առևտրային օբյեկտում մեկ օրում արձանագրվել է 33 իրավախախտում
15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
15.07.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.07.2026 | 09:30
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիշյալ մանկապարտեզի տնօրենը, 2000-2019թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտվելով իր պաշտոնեական լիազորություններից, մասնավորապես՝ կազմակերպության ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորությունից, 2015թ. հունվարից մինչև 2019թ. մայիսն ընկած ժամանակահատվածում իրեն վստահված, մանկապարտեզի բյուջեում ներառված ֆինանսական միջոցները նպատակային ծախսելու և ի շահ մանկապարտեզի օգտագործելու փոխարեն, մանկապարտեզի գլխավոր հաշվապահին հրահանգել է ստորագրել տարբեր չափերի գումարների կանխիկացման չեկեր իր և դստեր անուններով: Նշված չեկերը ստորագրելուց հետո գլխավոր հաշվապահը փոխանցել է տնօրենին, որոնք վերջինս կնքել է կազմակերպության կնիքով: Այնուհետև, մանկապարտեզի տնօրենի հրահանգով, գլխավոր հաշվապահը և նրա դուստրը տարբեր բանկերից կանխիկացրել են գումարները և փոխանցել տնօրենին:

Վերը նկարագրված սխեմայի կիրառմամբ ՀՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից յուրացվել է առանձնապես խոշոր չափի՝ 65.051.590 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ գլխավոր հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում մեղադրյալների կողմից վերականգնվել է 7.000.000 ՀՀ դրամ:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: