Պուտինն ու Էրդողանը չեն հանդիպի օգոստոսին․ Թուրքիայի նախագահը սեպտեմբերին հանդիպման հույս է հայտնել

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի սեպտեմբերին հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հացահատիկային գործարքը քննարկելու համար, գրում է Anadolu-ն։

«Սեպտեմբերին Հնդկաստանում տեղի կունենա G-20-ի հանդիպումը, ԱՄՆ-ում նախատեսված է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստ, մենք պարոն Պուտինի հետ կքննարկենք (հացահատիկային գործարքը), եթե նման հնարավորություն է ստեղծվի խիտ գրաֆիկի պատճառով»,- ասել է Էրդողանը։

Թուրք առաջնորդն անդրադարձել է «հացահատիկային գործարքի» դադարեցումից հետո ուկրաինական նավահանգստից դուրս եկած առաջին նավին, որը հատել էր Ստամբուլի նեղուցը։

«Այս նավը, որը դուրս է եկել Ուկրաինայից՝ Օդեսայից, հացահատիկ փոխադրող չի եղել, այն կոնտեյներ է եղել, համապատասխան հայտարարություն է արել նաև մեր Ազգային պաշտպանության նախարարությունը։ Այստեղ պարոն Պուտինի հետ հեռախոսով մեր զրույցների հիմնական նպատակն է՝ հասնել Ռուսաստանի դրական դիրքորոշմանը հացահատիկային միջանցքի հարցով»,- պարզաբանել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը հայտարարել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ մոտ ապագայում Ռուսաստան այցի մասին։

«Կարևոր է դեմ առ դեմ քննարկել այդ հարցը, այս կերպ հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ արդյունք ստանալ»,- ընդգծել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Անկարան ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների հասնելու համար։

Իր հերթին, ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ դեռևս հստակություն չկա Էրդողանի և Պուտինի անձնական բանակցությունների վերաբերյալ, որոնք նախատեսված էին օգոստոսին։