ՌԴ ԱԻՆ ղեկավարի կինը ներգրավված է ուկրաինացի երեխաների՝ ՌԴ տեխափոխման գործում

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին թիկնապահ, Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Կուրենկովն ամուսնացած է ուղղափառ ակտիվիստ, Անհետ կորած և վիրավորված երեխաների օգնության ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ելենա Միլսկայայի հետ։ Նրա հետ կապված կառույցները հարյուր միլիոնավոր ռուբլի են ստացել ԱԻՆ-ից, ինչպես նաև մասնակցել են Ուկրաինայից երեխաներին բռնի հեռացնելուն։ Տարբեր փաստաթղթերի և աղբյուրների հղում անելով՝ այս մասին գրում է «Պրոյեկտ»-ը։

Ելենա Միլսկայան «Հրեշտակապետ Միքայել» հիմնադրամի նախագահն է և «Սուրբ Վասիլի Մեծ» հիմնադրամի նախկին գլխավոր տնօրենը։

«Պրոյեկտը» փաստաթղթեր է գտել, որոնք հաստատում են Կուրենկովի և Միլսկայայի ամուսնությունը, սակայն զույգը չի հանրայնացնում հարաբերությունները։ Կուրենկովի՝ 2022 թվականին ԱԻՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելուց երկու ամիս անց նախարարն իր գերատեսչության անունից պայմանագիր է ստորագրել Միլսկայայի Անհետ կորած և վիրավորված երեխաներին աջակցության ազգային մոնիթորինգի կենտրոնի հետ համագործակցության մասին, որից հետո ՀԿ-ն ստացել է ուղղակի բյուջետային ֆինանսավորում՝ 600 միլիոն ռուբլու չափով, գրում է «Պրոյեկտը»։

Կամավորական կազմակերպություններից «Պրոյեկտի» զրուցակիցը Միլսկայայի երեխաներին օգնության ազգային կենտրոնը «բարեգործության քողի տակ տնտեսական և քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար քող է անվանում»։

Հրապարակման զրուցակիցը պնդում է, որ ԱԻՆ-ն արգելափակում է հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ որոնողական խմբերի գործունեությունը, որոնք ընդգրկված չեն այս կենտրոնի ազդեցության գոտում։

Միլսկայայի «Անհետ կորած և վիրավորված երեխաներին աջակցության ազգային մոնիթորինգի կենտրոնը» նաև օգնել է ուկրաինացի երեխաներին բռնի ուժով Ռուսաստան տանելու գործում, պարզել է «Պրոյեկտը»։ 2022 թվականի հոկտեմբերին այս կենտրոնի կամավորները ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ միասին մասնակցել են Խերսոնի շրջանից երեխաներին Ղրիմով Կրասնոդարի երկրամաս տեղափոխմանը։ Այս մաիսն հայտնել են ռուսական պետական լրատվամիջոցները և անձամբ Միլսկայան։