Էկվադորում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Էկվադորում նախագահական ընտրությունների առաջին փուլը, որից 11 օր առաջ սպանվել էր թեկնածուներից մեկը, մեծ անակնկալներ չի բերել. ըստ exit poll-ի արդյունքների՝ զգալի տարբերությամբ առաջատար է սոցիալիստ Լուիզա Գոնսալեսը՝ վտարանդի նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի հովանավորյալը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ձայների երեք քառորդը հաշվելուց հետո «Քաղաքացիական հեղափոխություն» ձախ շարժման թեկնածու Լուիզա Գոնսալեսը 33 տոկոսով առաջատարն է։ Մոտավորապես այդքան էին կանխատեսում նրա համար սոցիոլոգները՝ ըստ նախընտրական հարցումների արդյունքների։

Նրա հետ հոկտեմբերի 15-ին նախանշված երկրորդ փուլում հայտնված նախկին պատգամավոր Դանիել Նոբոան անսպասելիորեն դուրս է եկել մրցապայքարից․ նա ունի 24 տոկոս։

Օգոստոսի 9-ին Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում գնդակահարվեց Ֆերնանդո Վիլյավիսենսիոն՝ նախագահի ութ թեկնածուներից մեկը՝ նախկին հետաքննող լրագրող, այնուհետև պատգամավոր ու հակակոռուպցիոն հարցերով ակտիվիստ։ Վիլյավիսենսիոն, ըստ նրա կողմնակիցների, երկրորդ փուլ դուրս գալու հնարավորություն ուներ, սակայն նրան փոխարինող Քրիստիան Սուրիտան միայն երրորդ տեղում է՝ Նոբոայից հետ մնալով ութ տոկոսային կետով։

Նախագահի հետ միաժամանակ էկվադորցիներն ընտրել են նաև խորհրդարանի անդամներին, ինչպես նաև քվեարկել երկու հանրաքվեների ժամանակ, որոնցից մեկը վերաբերում էր Ամազոնում նավթի արդյունահանմանը:

Էկվադորցիների մեծամասնության համար վերջին տարիներին գլխավոր խնդիրը դարձել է արյունալի պատերազմը թմրանյութերի մաֆիայի խմբերի միջև, որոնց զոհն էլ, հնարավոր է, եղել է նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյին։

Էկվադորում դեռևս չեն գտել կոկայինի մեծ պլանտացիաներ կամ թմրանյութերի լաբորատորիաներ, բայց այն գտնվում է կոկայինի երկու խոշոր արտադրողների՝ Կոլումբիայի և Պերուի միջև, հետևաբար, վերջին տարիներին դարձել է կարևոր փոխադրման բազա և մարտադաշտ թմրակարտելների միջև: Վերջին տարիներին հարյուրավոր մարդիկ են զոհվել այս մարտերում։