ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մոսկվայի մարզում երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կանխել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հերթական հարձակումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նախարարության տվյալներով՝ «Մոսկվայի շրջանի տարածքում հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության ուժերը հայտնաբերել են ուկրաինական անօդաչու թռչող սարք և ճնշել էլեկտրոնային  պայքարի միջոցներով»։

«Կորցնելով կառավարումը՝ անօդաչու թռչող սարքը վթարվել է Օդինցովոյի շրջանի Պոկրովսկոե գյուղի մոտ, տուժածներ չկան», – հայտնում են ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունը։ Այս գյուղը գտնվում է Մոսկվայից դեպի արևմուտք մոտ 65 կիլոմետր հեռավորության վրա։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել է նաև երկրորդ ԱԹՍ-ի ոչնչացման մասին Մոսկվայի մարզի Իստրա շրջանում։

«Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է Մոսկվայի մարզի Իստրա շրջանի տարածքում հերթապահ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,-ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։