«Դե հիմի, օգտագործել ա մարդը». ՊԵԿ նախագահն իր աղմկահարույց նշանակումներում խնդիր չի տեսնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
Բոլորը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր կողմից «աղմկահարույց» նշանակումներին։
 
Մասնավորապես՝ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավոր ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ոստիկանապետի քավորը կոռուպցիոն գործերում է թաթախված։
 
ՊԵԿ նախագահն այս կապակցությամբ տեղեկացրեց, որ նշանակված ծառայողական քննության արդյուքններից պարզ կլինի Կարեն Կարապետյանի ճակատագիրը․ «Ծառայաողական քննությունը շարունակվում է և դրա արդյուքններով մենք համապատասխան որոշում կկայացնենք»։
 
Մյուս աղմկահարույց նշանակումը վերաբերվում էր իր տեղակալ Արա Գաբրելյանին։
 
Ամերիկյան Fox News պարբերականը գրել էր, որ 2004 թվականի օգոստոսի 29-ին ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել էր 32-ամյա հայազգի Արա Գաբրելյանին՝ GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։ 500 հազար դոլար գրավի դիմաց նա, սակայն, ազատ է արձակվել։
 
Բայց իր տեղակալի կենսագրության այս դրվագը ՊԵԿ նախագահին չի հետաքրքրում․ «Արա Գավբրիելյանի մասին խոսում են, որ ինքը ԱՄՆ-ում դատվել է, մեզ, մասնավորապես, ինձ դա չի հետաքրքրում»։
 
Դավիթ Անանյանը նշեց, որ իր որդեգրած քաղաքականությունն այն է, որ վստահում է նախկին կադրերին, փորձ ունեցողներին։ Իսկ ԱՄՆ-ում Գաբրելյանի հետ կապված դեպքն էլ ՊԵԿ նախագահի համար անցյալ է, մեղքն արդեն մարված է։
 
Դավիթ ԱՆանյանը նաև նշեց, որ կարևորը կադրերի աշխատանքի արդյուանվետությունն է, եթե իր նշանակած կադրերն իրենց չարդարացնեն, ինքը նրանց հետ միասին հրաժարական կտա․
 
«Վարաչպետն էլ ուներ վերապահումներ, բայց եկել ենք այսպիսի որաշման, որ ՊԵԿ-ն իր վրա դրված պարտականություններն իրականացնում է,  ըստ պատշաճի, ուրեմն,  նշանակումները ճիշտ էին, եթե ոչ ես իմ կադրերով հանդերձ ՊԵԿ-ում անելիք չունեմ»,- նշեց Անանյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։ 
 
Լիլիթ Շաբոյան