ՔՆՆԱՐԿՈՒՄ․ ՌԴ-ի ծրագիրը՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում․ կբացվի՞ Լաչինի միջանցքը․ ի՞նչ տվեց ՄԱԿ ԱԽ նիստը

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրների ներկայացուցիչների գերակշռող մեծամասնությունը համակարծիք էր, որ մարդասիրական խնդիրները չեն կարող օգտագործվել որպես մահակ 120 հազար մարդու իրավունքները ճնշելու համար:

Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր` Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները հնարավոր էին համարում նաև այլ երթուղիների գործարկումը։ Օրինակ՝ ԱՄՆ-ը հորդորեց Ադրբեջանի կառավարությանը՝ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, և վերջակետ, որպեսզի մարդասիրական ու քաղաքացիական մեքենաները հասնեն Լեռնային Ղարաբաղ։

«Մենք նաև նշում ենք մարդասիրական մատակարարումների համար հավելյալ երթուղիների հարցում փոխզիջման հասնելու հնարավորությունը»,- հայտարարեց նիստը նախագահող Միացյալ Նահանգների դեսպանը:

ԵՄ ներկայացուցիչն ասաց, որ Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի Լաչինի միջանցքը բացելուն այլընտրանք։ Իսկ ահա ՌԴ-ն հայտարարեց, թե հուլիսի 25-ին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին ՌԴ-ն ներկայացրել է իրատեսական, փոխզիջումային լուծումներ՝ լարվածությունը թոթափելու համար:

«Խոսքն Աղդամով և Լաչինով միջանցքները միաժամանակ բացելու մասին է` քաղաքացիական անձանց և ոչ ռազմական բեռների տեղափոխման համար»,- ասաց ՌԴ ներկայացուցիչը:

ՌԴ-ն կոչ արեց նաև պատասխանատու վերաբերմունք դրսևորել ՄԱԿ-ի ԱԽ հարթակի կիրառման ուղղությամբ Բաքվի և Երևանի միջև՝ դրսից չպետք է պարտադրվեն լուծումներ և ծրագրեր, երկխոսությունը չպետք է դրանով փոխարինել։

Ի՞նչ էր սա, Արևմուտքի ուղղությամբ կշտամբա՞նք։ Հայտնի դարձավ նաև Ռուսաստանի ծրագիրը՝ Ադրբեջանի կազմում Արցախի հետագա գոյություն ենթադրող՝ ադրբեջանական օրենսդրության պաշտպանությամբ։

Ի՞նչ արդյունքներ գրանցվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Ի՞նչ է պետք անել։ Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը, «Ազատ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր Էդգար Առաքելյանը, քաղաքագետ Ռոբերտ Ղեվոնդյանը, «Մենք Արցախն ենք» նախաձեռնող խմբի անդամ Լիաննա Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։