Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի: Վարչապետին այստեղ դիմավորել են բելգիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ջերմորեն ողջունել են ՀՀ կառավարության ղեկավարին և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության: 
Դիմելով բելգիահայերին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ցանկանում եմ խոսել Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության հիմնական իմաստի և հիմնական փոփոխության մասին: Այդ հեղափոխությանից առաջ շատերը, ովքեր ունեին դե յուրե ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ-ում և նրանից դուրս, իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում, որովհետև Հայաստան ասելիս, Հայաստանի Հանրապետություն ասելիս, Հայաստանի Հանրապետության կառավարություն ասելիս նրանք համակվում էին զգացողությամբ, որ ցածրացնում էր այդ անձնագրի և քաղաքացիության արժեքը:

Հեղափոխությունից հետո սա է մեր հիմնական ձեռքբերումը՝ անկախ նրանից՝ ամբողջ հայությունը դե յուրե ունի ՀՀ քաղաքացիություն, թե ոչ, իրեն համարում է ՀՀ հպարտ, արժանապատիվ և հաղթանակած քաղաքացի: Եվ ես ինձ լիազորված եմ զգում սրանից հետո աշխարհի յուրաքանչյուր անկյունում, աշխարհի յուրաքանչյուր ծայրում հայությանը, հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի դիմել այսպես՝ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դուք՝ բոլորդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ եք: Այս հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է՝ մեր հայրենիքը, ձեր հայրենիքը խլված էր և խլվում էր ձեզանից, մեր հայրենիքը, ձեր հայրենիքն այլևս վերադարձված է ձեզ և դուք եք բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում:

Եվ ես ուզում եմ, որ մենք արձանագրենք. քաղաքական իրավիճակի, ընթացիկ իրավիճակի ամենակարևոր նրբությունը հետևյալն է՝ մեր հայրենիքը վերադարձված է ժողովրդին, ձեզնից յուրաքանչյուրին և մեր խնդիրն է՝ ամեն մեկս մեր դիրքում, ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր կարողությունների չափով տեր լինել և տեր կանգնել այդ հայրենիքին: Սա է հիմնական առաքելությունը: Եվ ես ուզում եմ ևս մի կարևոր հանգամանք նշել. խոսվեց և ասվեց, որ բազմաթիվ հայեր իրենց համարում են ? ?յս քաղաքական գործընթացի ականատես և վկա: Ցանկանում եմ նշել, որ հայության շրջանում չկա այս պրոցեսի ականատես ու վկա, որովհետև բոլորն այս պրոցեսի լիարժեք մասնակիցն են և բոլորն իրենց ուժերի չափով ներդրում ունեն այս հաղթանակի մեջ: Դուք՝ բոլորդ, այս հաղթանակի համահեղինակներն եք, որովհետև անհնար կլիներ այս հաղթանակն առանց ձեր ահռելի աջակցության:

Շատերը, միջազգային գործընկերները խոստովանում են, որ չեն հասկանում, թե ինչպես կարող էր այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղի ունենալ: Նրանք ասում են, որ աշխարհի ոչ մի հետազոտական կենտրոն, ոչ մի վերլուծաբան, չէր կարող կանխատեսել, որ նման բան հնարավոր է Հայաստանում և նրանք խնդրում են բացատրել, թե ինչպես դա տեղի ունեցավ: Դա տեղի ունեցավ մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանում գտնվող հայերի, աշխարհի հայերի 95 և ավելի տոկոսը հստակ կանգնեց հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերում և կոռումպացված իշխանությունը պարզապես հասկացավ, որ դիմադրությունն անիմաստ է, դիմադրություն չի կարող լինել և ժողովրդի հաղթանակն անխուսափելի է:

Ժողովրդի հաղթանակն ու նրա առաջ անվերապահ և առանց նախապայմանի կապիտուլյացիան տեղի ունեցավ, որովհետև մեր ժողովուրդը միասնական էր քան երբևէ: Եվ այս միասնականությունը մենք պետք է շարունակենք օգտագործել որպես հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին շարունակական հաղթանակներ բերող վճռական գործոն: Դուք հաղթել եք և այդ հաղթանակը երբեք որևէ մեկը չի կարող խլել ձեր ձեռքերից: Եվ ուրեմն, մոտեցել է ժամանակը, եկել է ժամանակը, որ մենք՝ բոլորս, լինենք միասին, ապրենք իրար հետ Հայաստանի Հանրապետությունում, և մեր ուսերին կրենք մեր հայրենիքի հետագա հաղթանակների հզորացման, բարեկեցության և երջանկության բեռը: Եվ ես ձեզ կոչ եմ անում, ձեր ընտանիքներում ամեն օր, ամեն ճաշին խոսել Հայաստանում վերադառնալու մասին, կապ չունի դուք մի ամսից դա կանեք, թե մեկ տարուց, հինգ, թե 15 տարուց, բայց ձեր երեխաներն ամեն օր պետք է լսեն, որ ձեր նպատակը Հայաստան վերադառնալն է, Հայաստանում ապրելը, Հայաստանը հզորացնելն ու ծաղկեցնելը»: