Ջրային պարեկները Սևանա լճում ջրային տրանսպորտի երթևեկության խախտումները կարձանագրեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Այս նախագիծը նախատեսվել է հիմնականում ՆԳ Ոստիկանության պարեկային ծառայության և դրա կազմում ձևավորվող ջրային պարեկային ծառայության ստորաբաժանման գործունեության նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև ՆԳՆ Ոստիկանության կարիքների համար ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարելու նպատակով» ,- նշեց նախարարը հավելելով, որ ջրային պարեկային ծառայության ստորաբաժանման ստեղծման նպատակը Սևանա լճում և լճի ավազանում իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է։

Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։

«Սա հերթական քայլերից է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման ավարտի համար։ Մենք Սևանա լճում հսկողություն ավելացնելու անհրաժեշտություն ունենք, և ջրային ոստիկանությամբ ունենալու ենք կոմբինացված ծառայություն՝ ոստիկանության, փրկարարների և Սևան ազգային պարկի համագործակցությամբ։

Այս տարի հանրային լողափներում մենք ջրահեղձության երկու դեպք ենք ունեցել, քննություն է ընթանում, որովհետև գոնե նման լողափներում մենք ջրահեղձության դեպքեր չպետք է ունենանք։

Սևանա լճում ջրային պարկների աշխատանքն էական փոփոխություն կբերի։ Սա նշանակում է, որ Սևանա լճում ջրային տրանսպորտային միջոցների երթևեկության կարգի խախտման դեպքում արձանագրումներ կլինեն, ալկոհոլի օգտագործման վերաբերյալ ստուգումներ կլինեն»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ծառայությունն իրականացնելու համար նախնական ձեռք է բերվել 8 երկտեղանոց և 3 տեղանոց չորս սկուտեր։

«Մենք ձեռք ենք բերելու 4 նավ՝ մոտ 10մ երկարությամբ, որոնք շուրջտարյա ծառայություն կիրականացնեն Սևանա լճում։ Այսինքն՝ ապօրինի ձկնաորսությունը գործնականում լինելու է անհնարին։ Սևանա լիճը կհսկվի նաև դրոններով»- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։