ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու «Սկայֆիստ Ստուդիո» ընկերությունը մյուզիքլի ժանրի զարգացմանն ուղղված համագործակցության հուշագիր են կնքել

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սկայֆիստ Ստուդիո» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Սկայֆիստ Ստուդիո» ընկերության հիմնադիր տնօրեն Պողոս Հարությունյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Կարևորելով մշակույթի ոլորտում պետություն-մասնավոր գործընկերային կապերի, Հայաստանում թատերարվեստի, մասնավորաբար՝ երաժշտական թատրոնի (մյուզիքլի ժանրի) զարգացումը՝ կողմերը համատեղ ջանքեր կգործադրեն Հայաստանում երաժշտական թատրոնի, մյուզիքլի ժանրի զարգացման և կայացման ուղղությամբ: Համագործակցությունը կնպաստի նաև բարձրակարգ, միջազգայնորեն մրցունակ գեղարվեստական արդյունքի ձևավորմանը, կիրականացվեն համատեղ ստեղծագործական, կրթական ու մշակութային նախագծեր՝ միջազգային ստեղծագործական կապերի ընդլայնման և խորացման նպատակով:

Ըստ հուշագրի՝ Հայաստանում մյուզիքլի ժանրի զարգացման նպատակով, կողմերը միջոցներ կձեռնարկեն համապատասխան ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի ձևավորման ուղղությամբ: Կխթանեն թատերական կրթության համակարգում երաժշտական թատրոնի դերասանի մասնագիտական կատարելագործմանը:

Նշվում է, որ «Սկայֆիստ Ստուդիո» ընկերությունը 2023 թ. ապրիլի 6-12-ը մարզահամերգային համալիրում իրականացրել է Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի ցուցադրությունը:

Ժաննա Անդրեասյանը հույս է հատնել, որ հուշագրով ամրագրված համագործակցությունը կլինի արդյունավետ, և շնորհակալություն է հայտնել ընկերության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքների համար:

«Շուրջ 5 տարիների աշխատանքի արդյունքում Դուք ցույց տվեցիք, որ հնարավոր է բեմադրել ժամանակակից մյուզիքլ. այն հանդիսատեսի կողմից սպասված է, և մարդիկ սիրով են հաճախում ներկայացումներին: Հույս ունեմ, որ մյուզիքլի ժանրի զարգացման ավելի ինստիտուցիոնալ համագործակցությունը կնպաստի հասնել ավելի լավ արդյունքի: Այս գործակցությունը մասնավորի հետ մեզ համար նաև շատ կարևոր փորձ կլինի, ինչը կարող է փոփոխություն բերել ոլորտում: Կա մտայնություն, որ մշակույթն ու արվեստը մասնավոր հատվածի հետաքրքրության շրջանակից դուրս են, որ դա գործունեության մի ոլորտ է, որտեղ անելիք ունեն միայն պետությունն ու անհատները»,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ արդեն իսկ ներդրած ջանքերը երկուստեք կիրացվեն՝ նպաստելով ստեղծարար արդյունաբերության զարգացմանը:

«Սկայֆիստ Ստուդիո» ընկերության հիմնադիր տնօրեն Պողոս Հարությունյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության հնարավորության համար: Նա հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ բոլոր ջանքերը կուղղվեն Հայաստանը տարածաշրջանում երաժշտական թատրոնի (մյուզիքլի ժանրի) կենտրոն դարձնելուն: