Չինաստանը և Հնդկաստանը խոստանում են խաղաղություն պահպանել վիճելի սահմանային շրջաններում

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Չինաստանի և Հնդկաստանի հրամանատարությունները, հետևելով օգոստոսի 14-ին և 15-ին կայացած բանակցությունների 19-րդ փուլի արդյունքներին, խոստացել են պահպանել խաղաղությունն ու հանգստությունը երկրների միջև Փաստացի վերահսկողության գծում (LAC)։ Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Չինաստանի ՊՆ-ն։

LAC-ը երկրների դե ֆակտո սահմանն է, այն օրինականորեն ճանաչված է Չինաստանի և Հնդկաստանի միջև կնքված պայմանագրերում։

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են վիճելի հարցերը հնարավորինս արագ լուծելու և «ռազմական ու դիվանագիտական ուղիներով երկխոսության ու բանակցությունների դինամիկան պահպանելու անհրաժեշտության մասին»։

Հուլիսի վերջին Հնդկաստանը դատապարտել է Չինաստանին, որը շարունակում է հատուկ վիզաներ տրամադրել Հնդկաստանի հյուսիսարևելյան Արունաչալ Պրադեշ նահանգի բնակիչներին, որը ձևավորվել էր 1962 թվականին չին-հնդկական սահմանային հակամարտությունից հետո: Չինաստանը Արունաչալ Պրադեշը համարում է հարավային Տիբեթի իր բաղկացուցիչ տարածքների մի մասը։

Իր հերթին, Հնդկաստանը 1960-ականներից վիճարկում է ՉԺՀ-ի վերահսկողությունն Ակսայչինի նկատմամբ, որը գտնվում է Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի սահմանագծում: Հնդկաստանն այն ընդգրկում է Լադաքի տարածաշրջանի մեջ։
Լադաքի շրջանում իրավիճակը սկսել է սրվել 2020 թվականի մայիսին՝ չինացի և հնդիկ զինվորականների միջև բախումներով։