ՄԱԿ-ի ԱԽ-ից Հայաստանի ակնկալիքը հումանիտար ճգնաժամի հանգուցալուծումն է․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
Բոլորը

Հայաստանի ակնկալիքը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հանգուցալուծումն է։ Այս մասին նշեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով Factor.am-ի հարցերին։

Նրա դիտարկմամբ՝  հումանիտար ճգնաժամը սկիզբ է առել Ադրեջանի գործողություններով, այն տեխնոգեն ճգնաժամ չէ, Ադրբեջանն է կազմակերպել հումանիտար ճգնաժամը և սովը, և դրանք, որպես քաղաքական գործիք, սկսել է կիրառել ԼՂ ժողովրդի նկատմամբ։

«Մեր ակնկալիքն այն է, որ կատարվեն նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությւնները, մասնավորապես խոսքը 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքի անխափան գործունեության վերաբերյալ դրույթի կատարման մասին է։ Լաչինի միջանցքը պետք է բացվի և գործի, որի արդյունքում ԼՂ-ում ահագնացող սովը և աղետը կդադարի»,- նշեց Մարուքյանը։

Նշենք, որ այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստում քննարկելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման հարցը։ Ելւյթով հանդես կգա նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Հայաստանի դիմումի հիման վրա կայանալիք հրատապ նիստն ընթանալու է բաց ռեժիմով, դրան մասնակցելու են Անվտանգության խորհրդի 15՝ 5 մշտական և 10 ընտրված անդամները։ Այս ամիս Անվտանգության խորհուրդը նախագահում է ԱՄՆ-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։