Ադրբեջանի ՊՆ են կանչվել երկրում հավատարմագրված ռազմական կցորդները

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջան ՊՆ են կանչվել երկրում հավատարմագրված ռազմական կցորդներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «նրանց տեղեկացվել է Ադրբեջանի տարածքում ՀՀ ԶՈւ-ի բազմաթիվ խախտումների ու Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի ամրաշինական աշխատանքների մասին»։

Ադրբեջանական կողմը հերթական անգամ հայտարարել է, թե իբր «Լաչինի միջանցքն օգտագործվել է ապօրինի զինված խմբավորումների համար զենք տեղափոխելու համար»։ Բաքուն պնդում է, որ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներին ներկայացվել են «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում անօրինական զինված կազմավորումների կողմից սադրանքների նախապատրաստվելու նպատակով մարտական դիրքերի ամրապնդման, ինչպես նաև խաղաղ բնակչության զանգվածային զինման փաստեր»։

Անդրադարձ է եղել նաև Ադղամ-Ստեփանակերտ  ճանապարհին, որի գործարկումն, ըստ ադրբեջանական կողմի, «կնպաստի Արցախում ապրող հայերի համար անհրաժեշտ բեռների ժամանակին հասցնելուն»։