Արցախում ակտիվիստները փակում են ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի ճանապարհը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախում ակտիվիստները արգելափակել են Ռուսաստանի խաղաղապահների ռազմաբազայի ճանապարհը։ Ռուսական այս ռազմաբազան գտնվում է Ստեփանակերտի օդանավակայանում։ Տեղեկությունը քիչ առաջ ուղիղ եթերում ճանապարհի արգելափակված հատվածից հայտնեց Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը։ Օրեր առաջ Ռուսաստանի ռազմաբազայի հրամանատարությունը հրաժարվեց ապահովել դեպի Լաչինի միջանցք ակտիվիստների կազմակերպած ավտոբուսներով երթի անվտանգությունը։ Այս պահին ակտիվիստները փակել են ռուսների ճանապարհը՝ «Շուշի» գրությունը կրող ավտոբուսը կայանելով ճանապարհի մեջտեղում։ Լաչինի միջանցքի բացման նպատակով գործող քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Օսիպյանը ուղիղ եթերում պատմում է, թե ինչու են որոշել արգելափակել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների ճանապարհը․

«Մենք փակում ենք ռուսների ճանապարհը, քանի որ նրանք արհամարհել են մեզ, արհամարհական պատասխան են տվել։ Ճանապարհը փակում ենք։ Ռուս խաղաղապահների տեղաշարժի վերահսկողությունը լինելու է մեր վերահսկողության տակ։ Մենք այստեղ այնքան ժամանակ ենք մնալու, քանի դեռ չենք ստացել մեր հարցերի պատասխանները։ Սննդամթերքի մատակարարման հարցերն այստեղ են լուծվում և պետք է կարողանանք ռուսների հետ այդ հարցերը լուծել։ Մեր երթի անվտանգության երաշխիքները մենք պետք է ռուսներից ստանանք։ Մեզ համար այստեղ երթևեկությունը չի սահմանափակվում, մեր ավտոմեքենաների ճանապարհը բաց է լինելու։ Չենք կարող թողնել, որ ռուսներն ինչ ուզենան՝ անեն։ Իրենց ռազմաբազայում ամեն ինչ կա, լիքն է»:

Արթուր Օսիպյանը նաև մեղադրել է Ռուսաստանի խաղաղապահներին՝ անազնվության մեջ, երբ ռուսները ուղղաթիռներով հումանիտար բեռներ են մատակարարում միայն իրենց համար, և բեռներ չեն փոխանցում Լեռնային Ղարաբաղի հայերին։

«Մեծագույն խորամանկություն է ռուսների կողմից՝ մեզ շրջափակման մեջ պահելը։ Ռուսներին բեռներ են մատակարարվում, բայց Արցախում հայերը սննդամթերքի լուրջ սղություն ունեն։ Սա վերջն է։ Ինչքան ժամանակը անցնի, վիճակը վատանալու է։ Արդեն տոտալ սովի առջև ենք կանգնելու և չենք կարողանալու մեկ կտոր հաց գտնել։ Ցեղասպանությունն արդեն ընթացքի մեջ է, ինչի՞ ենք սպասում, ո՞վ պետք է մեր հարցերը լուծի։ Մեր հարցերը Լենցովի հետ է, նրանից պահանջում ենք պատասխաններ»,- ասել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական շարժման նախաձեռնող անդամներից Արթուր Օսիպյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։