«Խոսք են տալիս, էսօր կսարքեն, երկուշաբթի կսարքեն, բայց չեն անում»․ փոշու ամպեր՝ Ավան վարչական շրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:39
«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչների ակցիան ՄԻՊ գրասենյակի մոտ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
25.06.2026 | 14:17
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ​​ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
25.06.2026 | 14:13
Պետք է սովորենք` մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:05
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ասուլիսը ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
Բոլորը

Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի տարածքում ավելի քան մեկ ամիս առաջ քանդման աշխատանքներ են իրականացվել՝ կոմունիկացիաներ անցկացնելու համար։ Դրանից հետո ճանապարհը չի ասֆալտապատվել, իսկ քանդված փոսը լցվել է ավազով։ Եվ հիմա, արդեն տևական ժամանակ է՝ վարորդները ստիպված են մեքենաները վարել կիսաքանդ ճանապարհով, իսկ հարակից տարածքի բնակիչները՝ շնչել անիվների տակից բարձրացող փոշին։

Աճառյան փողոցի մոտակա սննդի կետերից մեկի աշխատակից Ջավահիր Սիմոնյանը պատմում է՝ այս ամենն անմիջական ազդեցություն է ունենում իրենց աշխատանքի վրա։ Նրա խոսքով՝ մեկ ամիս առաջ եկել և խողովակներ են անցկացրել տարածքով, ու մինչև հիմա ստիպված են շնչել այս փոշին։

Տարածքի բենզալցակայաններից մեկի աշխատակիցը, որը չցանկացավ կադրում երևալ, մեզ ցույց տվեց, թե ինչպես է փոշին նստում դրսում վաճառվող ապրանքների վրա։ Ասում է՝ ամբողջ օրն այստեղ են, այս փոշին են շնչում, հաճախակի նաև ստիպված են հարակից տարածքը ջրել, որ փոշին մի փոքր նստի։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ հաճախ է անդադառնում մայրաքաղաքում փոշու պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցելու և օդի որակի խնդիրների վերահսկման հարցերին։ Այդուհանդերձ, նկատելի փոփոխություններ, կարծես, չկան․ մեզ հետ զրուցած քաղաքացիներից մեկն ասաց՝ նմանատիպ իրավիճակ է քաղաքի տարբեր հատվածներում։ Ըստ նրա՝ շինարարական նորմերը չեն պահպանվում։

Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին, երբ Աճառյան փողոցի այս հատվածում երթևեկությունն ավելի ծանրաբեռնված է, այստեղ փոշու հսկայական ամպեր են գոյանում։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor TV-ին փոխանցեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն, Կառուցապատողների ասոցիացիան և Երևանի քաղաքապետարանը մշակել են մայրաքաղաքում նորակառույցների գազի բացակայության հարցը լուծելու ծրագիր, և գազամատակարարումն ապահովելու համար Երևան մտնող մի քանի ուղղություններով անցկացվում են գազատարներ։ Ստացվում է՝ գազատար ցանցերի անցկացումը մայրաքաղաքում ավարտվելու է հոկտեմբերին, բայց թե չասֆալտապատված հատվածներից տարածվող փոշին ինչքան կշարունակի օդ արտանետվել, պարզ չէ։

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 3-ից 9-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 4-ին, 6-ին, 7-ին, 9-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 4-6-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 4-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 3-ին, 5-7-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան