ՌԴ-ն Ուկրաինային հարվածել է այս տարվա արտադրության X-101 հրթիռներով. Անդրեյ Երմակ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Այն հրթիռները, որոնցով ռուսներն այս գիշեր հարձակվել են Ուկրաինայի վրա, արտադրվել են այս տարի։ Նման հրթիռները պարունակում են 30 արտասահմանյան միկրոսխեմաներ։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, փոխանցում է Korrespondent-ը։

«Այս գիշեր ռուսները կրակել են Ուկրաինայի ուղղությամբ, մասնավորապես, X-101 հրթիռներով, այս հրթիռները ռուսներն արտադրել են այս տարի, ապրիլին թողարկված X-101-ն ունի մոտ 30 արտասահմանյան միկրոսխեմա»,- գրել է նա։

Երմակը նշել է, որ իշխանությունները հավաքում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, աշխատում են գործընկերների հետ և պարբերաբար շփվում նրանց հետ: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի գործընկեր կառավարությունները նույնպես աշխատում են միկրոսխեմաններ արտադրողների և մատակարարների հետ։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ արդեն որոշակի սահմանափակումներ են մտցվել, սակայն ընդգծել է, որ պատժամիջոցներն անհրաժեշտ է ուժեղացնել, որպեսզի Ռուսաստանը չկարողանա ստանալ կարևոր բաղադրիչներ և հրթիռներ արտադրել։