Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարացվել է երկու ամսով

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գիվի Հովհաննիսյանի, բավարարել է Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունն ու երկու ամսով երկարացրել Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը: Այս մասին հայտնում է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Արմեն Աշոտյանն անազատության մեջ է հունիսի 15-ից։ Վերջինս մեղադրյալ է ներգրավվել Քննչական կոմիտեում քննվող, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում: Ի սկզբանե, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, սակայն, ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Աշոտյանը խախտել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանը, և անօրինական ազդեցություն գործադրել գործով անցնող վկաների նկատմամբ:
Աշոտյանը մեղադրանքը չի ընդունում: Այն ընթացքում, երբ դատարանը քննում էր նրա կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը, դատարանի դիմաց հավաքվում էին ՀՀԿ անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց պնդում են, որ Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Նշենք, որ միջնորդության քննության ընթացքում փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ միջնորդությունը ոչ թե Հակակոռուպցիոն, այլ Երևանի դատարանին է հասցեագրված եղել։ Երբ այս հարցը բարձրացրել են, դատավոր Գիվի Հովհաննիսյանն ասել է, թե ինքը դա տեխնիկական վրիպակ է համարում։ Աթանեսյանը պնդել է, որ նման կարգավորում չկա․ դատավորը չի կարող իրեն չուղղված միջնորդությունը համարել տեխնիկական վրիպակ ու շարունակել գործի քննությունը, ուստի՝ իրենք դատավորին պատասխանատվության ենթարկելու հարց են բարձրացնելու պատկան մարմինների առջև։
Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը նաև Գիվի Հովհաննիսյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ Հովհաննիսյանի հայրն ու եղբայրը 2008 թվականի Մարտի 1-ի գործով քաղաքական հետապնդման են ենթարկվել նախկին իշխանությունների օրոք, և ստացվում է՝ Հովհաննիսյանը քննում է նախկին իշխանությունների ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը: Աթանեսյանի խոսքով՝ երբ այս հարցը բարձրացրել են դատավորի առջև, վերջինս նշել է, թե Աշոտյանն այն ժամանակ քննիչ, դատավոր կամ դատախազ չի եղել:

Արաքս Մամուլյան