Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Հայաստանը «չի դադարեցրել իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ»

Լուրեր

15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հայաստանը չի դադարեցրել իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը հակասում է նրա գործողություններին», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցի քննարկմանը։

«Անցած շաբաթների ընթացքում հայկական զինված ուժերն անօրինական կերպով տեղակայվել են Ադրբեջանի տարածքում՝ բացահայտ խախտելով միջազգային իրավունքը, ինչպես նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունները Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը, ակտիվացրել են ռազմաինժեներական աշխատանքները և այլ ռազմական կուտակումները։ Հատկապես կարևոր է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում անօրինական կերպով տեղակայված ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգտագործումը։ Վերջին շաբաթների ընթացքում ռադիոէլեկտրոնային միջամտության թիրախ են դարձել ոչ միայն ադրբեջանական ավիաուղիների, այլ նաև օտարերկրյա օդանավերը՝ լուրջ վտանգ ներկայացնելով նրանց անվտանգությանը»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Սրա հետ մեկտեղ, Ադրբեջանի ԱԳՆ-ի չհիմնավորված պնդումների համաձայն՝ «վերջին օրերին Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով մեծ քանակությամբ սպառազինություն, զինտեխնիկա և Հայաստանի զինված ուժերի անձնակազմի կուտակում է նկատվում»։

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Արցախում Հայաստանը որևէ զորք չունի:

Անդրադառնալով Արցախում տիրող հումանիտար ճգնաժամին՝ Բաքուն հայտարարել է, թե «Ղարաբաղ մարդասիրական բեռներ առաքելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել», սակայն հայկական կողմը հրաժարվել է դրանից, ինչպես նաև օգոստոսի 5-ին Արցախի իշխանությունները հրաժարվել են հանդիպել Ադրբեջանի ներկայացուցչի հետ։

«Վերջերս մի շարք ինտենսիվ խորհրդակցությունների և դիվանագիտական ջանքերի շնորհիվ վերջապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարբեր ուղիներով մարդասիրական բեռներ Ղարաբաղ առաքելու, ինչպես նաև Ադրբեջանի հատուկ ներկայացուցչի և տեղի հայ բնակիչների ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Առաջինի վերաբերյալ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը խոչընդոտող հայկական կողմի կողմից տեղադրված բետոնե բլոկները և բոլոր ֆիզիկական խոչընդոտները պետք է հանվեն, որպեսզի հնարավոր լինի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մարդասիրական բեռների առաքումը տեղի բնակիչների կարիքները հոգալու համար։ Դրան պետք է հաջորդեր ԿԽՄԿ-ի կողմից Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացումը 24 ժամվա ընթացքում: Բոլոր ներգրավված կողմերը, ներառյալ ռուսական խաղաղապահ զորակազմը և ԿԽՄԿ-ն, պատրաստ էին գործնականում իրականացնել այս գործարքը։ Երկրորդի առումով՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպում անցկացնել Ադրբեջանի հատուկ ներկայացուցչի և տեղի հայ բնակիչների ներկայացուցիչների միջև Եվլախում։ Ցավոք, 2023 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանը վերջին պահին նահանջեց երկու պայմանավորվածություններից՝ ներկայացնելով քաղաքական դրդապատճառներով և ոչ լեգիտիմ նախապայմաններ ու տարբեր պատրվակներ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի  հայտարարության մեջ։