Մինչև 2017-ի ավարտը վերանայվելու է դպրոցների տնօրենների նշանակման ու ազատման կարգերը. Լևոն Մկրտչյան

Լուրեր

16.10.2026 | 00:55
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «Յագելոնիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրության դրույթները հստակեցնելու, ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը բացահայտելու, գնահատելու ու դրան համապատասխան կրթությունը կազմակերպելու, բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով:

Որոշմամբ դպրոցի կոլեգիալ կառավարման խորհրդի, գործադիր մարմնի լիազորությունները համապատասխանեցվել են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթներին: Որոշ դրույթներ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման նպատակով: Համապատասխան կարգավորումներ են նախատեսվել յուրաքանչյուր դպրոցում բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման համար:

Մասնավորապես՝ նախատեսվում է, որ դպրոցը պետք է ունենա պաշտոնական կայք, որտեղ կհրապարակվեն դպրոցի նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները և դպրոցի գործունեությանն առնչվող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ տեղեկություններ: Մեկ ալ փոփոխությամբ՝ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձը: 

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մինչև 2017թ. ավարտը նախատեսվում է ամբողջությամբ վերանայել դպրոցների խորհուրդների, տնօրենների նշանակման, ազատման կարգերը, քանի որ հասարակությունում առկա է արդարացի դժգություն այս հարցերի վերաբերյալ: