Թբիլիսին բելառուսական Belavia-ի նկատմամբ պատժամիջոցների հարցով դեռևս որոշում չի կայացրել

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Թբիլիսին դեռևս չի որոշել՝ կարգելի՞, արդյոք, բելառուսական Belavia ավիաընկերության թռիչքները երկրում։ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը մեկնաբանել է բելառուսական ավիաընկերության նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու դեպքը, գրում է Aliq.ge-ն:

«Գործակալությունը համապատասխան պետական ​​գերատեսչությունների հետ մանրամասն կուսումնասիրի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման դեպարտամենտի կողմից Belavia ավիաընկերության նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցները, և միայն դրանից հետո համապատասխան որոշում կկայացվի»,- ասվում է քաղավիացիայի գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ արտադրողի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը այս տարվա հունիսից սահմանափակել է Belavia ավիաընկերության գործունեությունը Վրաստանում Boeing տիպի ինքնաթիռներով։ Գործակալությունը պարզաբանում է՝ այս ավիաընկերությունն այժմ թռիչք է իրականացնում Embraer տիպի ինքնաթիռներով։

Ի դեպ, Belavia-ն չվերթեր է իրականացնում Վրաստանի բոլոր երեք միջազգային օդանավակայաններից՝ Թբիլիսիից, Քութայիսիից և Բաթումիից:

ԱՄՆ-ի՝ Մինսկի դեմ պատժամիջոցները խստացվել են Բելառուսում 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո, որի պաշտոնական արդյունքները ԱՄՆ-ը չի ճանաչել։ Քվեարկությամբ հաղթող է ճանաչվել Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է 1994 թվականից։ Բելառուսի իշխանությունները ճնշել են մի քանի ամիս տևած բողոքի զանգվածային ցույցերը։ Բողոքի ցույցերի հարյուրավոր մասնակիցներ բանտարկվեցին, հազարավոր մարդիկ լքեցին երկիրը։ Բելառուսի դեմ պատժամիջոցները հետագայում խստացվեցին այն բանից հետո, երբ Լուկաշենկոյի ռեժիմը աջակցեց Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա: