Վրաստանում սողանքի հետևանքով մարդկային կորուստների թիվն ավելացել է

Լուրեր

15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:49
Ուիթկոֆը հայտարարել է Բեռլինում Զելենսկիի հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին
15.12.2025 | 13:40
Այո՛, ժողովրդավարությունը պետք է փող ունենա. Գևորգ Պապոյանը` ԵՄ-ի աջակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:31
Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում
15.12.2025 | 13:20
Իշխանությունը ԵՄ-ից գումարներ է «քերում» ընդդիմադիրներին պախարակելու համար. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:11
«Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել ՖԱՖ-ին
15.12.2025 | 13:02
Ռոստովի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և բնակելի տներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:54
Շատ խոշոր բիզնեսներ կրպակից չեն տարբերվում, տեղից շարժվե՛ք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:47
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթի մասին տվյալներ չկան․ Դատախազություն
15.12.2025 | 12:39
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:31
ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
15.12.2025 | 12:22
Մահացել է կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը
15.12.2025 | 12:16
ՀՀ-ն ԵՄ-ից օգնություն է խնդրել // Ավտոբուսներում հսկիչներ կավելանան․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վրաստանում փրկարարները սողանքի ևս մեկ զոհի մարմին են հայտնաբերել Ռաճայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանի շրջանում։ Տարերային աղետի զոհերի թիվը հասել է 22-ի, գրում է Գրուզիա օնլայնը։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին լրագրողներին հայտնել է, որ դիակը հայտնաբերվել է գետի հունում՝ աղետի էպիկենտրոնից 20 կիլոմետր հեռավորության վրա։

Նրա խոսքով՝ աղետի վայրից 24 կիլոմետր հեռավորության վրա նաև մարդու ստորին վերջույթ է հայտնաբերվել։

«Հիմա մենք մտնում ենք 30 կիլոմետր պարագիծ, բայց օրվա ավարտին կամ վաղն առավոտյան կմտնենք 54 կիլոմետրանոց պարագիծ։ Սա Ամբրոլաուրիի տարածքն է, և մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ վերահսկել գետի հունը»,- ասել է Մգեբրիշվիլին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Ռաճայի Շովի հանգստավայրում սողանք է տեղի ունեցել։ Աղետի հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Ավելի քան 10 անհետ կորածի որոնողական աշխատանքները շարունակվում են։