Մոսկվայում կարծում են, որ Բաքուն զիջումների տրամադրված չէ․ Կոմերսանտ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Մոսկվայում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում են շատ բարդ և կարծում են, որ Բաքուն զիջումների տրամադրված չէ։ «Կոմերսանտի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի պետական ապարատից անանուն զրուցակիցը, որը լավատեղյակ է տարածաշրջանում ստեղծված իրավիճակից։

«Իրավիճակն ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որոնք անում ենք մենք, Արևմուտքը, միջազգային կազմակերպությունները, ոչնչի չեն հանգեցնում։ Բաքուն չի նահանջում»,- ասել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը։

Նա, միաժամանակ, նշել է, որ Արցախի իշխանությունները նույնպես դիմադրում են։

Որպես օրինան՝ նա բերել է Բաքվի կողմից որպես Լաչինի միջանցքին այլընտրանք առաջարկված Աղդամով ճանապարհի շահագործումը։ Այս առաջարկը Ստեփանակերտը մերժել է։

Հիշեցնենք, որ նույն հարցազրույցում պարբերականի զրուցակիցը նաև պատմել էր այս առումով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի առաջարկի մասին՝ բացել Աղդամի ճանապարհը, իսկ դրանից մեկ օր անց՝ Լաչինի միջանցքը, սակայն այս առաջարկի հարցում նույնպես համաձայնություն ձեռք բերել չի հաջողվել։