ՄԻՊ-ն ընդունել է Factor TV-ում եռամսյա փորձաշրջան անցնող ուսանող-լրագրողներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանությունը ենթադրում է մարդկանց հետ անհատական աշխատանք: Նման հանդիպումներն օգնում են ավելի լավ զգալ ու հասկանալ տարբեր սոցիալական խմբերում առկա խնդիրներն ու դրանց առաջացման պատճառները. դրական արդյունքի հասնելու բանաձևերից մեկն էլ հենց սա է։ Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Factor TV-ում եռամսյա փորձաշրջան անցնող ուսանող-լրագրողների հետ հանդիպմանը:

Возможно, это изображение 3 человека, люди улыбаются и стол

«Պաշտպանն ապագա լրագրողներին է ներկայացրել կառույցի հիմնական առաքելությունը, գործունեության ոլորտները, իր լիազորությունների շրջանակը:

Նա ուսանողներին տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը անկախ, ապաքաղաքական պաշտոնատար անձ է, ով զբաղվում է պետության կողմից անհատների խախտված իրավունքների պաշտպանությամբ և վերականգնմամբ։ Օմբուդսմանական հաստատությունները նաև հնարավորություն են պետության համար կողքից նայելու սեփական խնդիրներին, և գտնելու շուտափույթ լուծումներ։ Սա է այս հաստատությունների դերն ամբողջ աշխարհում:

Возможно, это изображение 3 человека и стол

Հանդիպումը շարունակվեց հարց-պատասխան ձևաչափով: Ուսանողներին հետաքրքիր էին մեր երկրում ներառական միջավայր ստեղծելու հնարավորությունները, Պաշտպանի գործունեության թափանցիկությունը, մարդու իրավունքներին առնչվող խնդիրները ԶԼՄ-ներում տեղեկատվությունը ճիշտ ներկայացնելու առանձնահատկությունները և ոլորտային մի շարք այլ հարցեր:

Возможно, это изображение 2 человека, люди улыбаются и стол

Հանդիպման ավարտին, Պաշտպանը հորդորել է ապագա լրագրողներին իրենց աշխատանքում լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ, առաջնորդվել մի´ վնասիր սկզբունքով և մշտապես պահպանել պատասխանատու լրագրության կանոնները»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Возможно, это изображение 2 человека, люди учатся и текст