Ադրբեջանը կմեծացնի Ուկրաինային օգնության փաթեթը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը հայտարարել է Ուկրաինային օգնության փաթեթի ընդլայնման մասին, որը կներառի մեքենայացված ականազերծման մեքենա։ Այս մասին նա ասել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Բոգդան Դրապյատի հետ հանդիպման ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ցանկանում ենք հիացմունք հայտնել Ռուսաստանի Դաշնության ագրեսիան հետ մղելու ձեր տոկունության և խիզախության համար: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք մեծացնել Ուկրաինային օգնության փաթեթի չափը, ներառյալ՝ հումանիտար ականազերծումը: Մենք արդեն քաղաքական պարտավորություններ ենք ստանձնել Ուկրաինային օգնելու համար»,- ասել է Մարդալիևը։

Նրա խոսքով՝ խոսքը համագործակցության չորս ոլորտների մասին է, որոնցում Ադրբեջանը պատրաստ է օգնել Ուկրաինային.

• բժշկական և հոգեբանական վերականգնում ռուսական ներխուժումից տուժած ուկրաինացի երեխաների համար,
• զինծառայողների վերականգնում,
• աջակցություն էներգետիկայի ոլորտում,
• Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնում։

«Մեր համագործակցության համար ընտրել ենք Իրպեն քաղաքը, խոսում ենք քաղաքի ենթակառուցվածքների վերականգնման մասին, նախագծի հայեցակարգը ներառում է ճարտարապետական կենտրոնի, մարզահամալիրի վերականգնում, երեխաների համար արվեստի նոր կենտրոնի կառուցում, հիվանդանոցի բժշկական սարքավորումների ապահովում»,- ասել է դեսպանը։

Ադրբեջանը նաև ներառված է այն երկրների ցանկում, որոնք ականազերծման ոլորտում ուկրաինացի մասնագետների համար դասընթացներ կանցկացնեն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 7,6 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար։