ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարի կալանավորման գործին․ Պետդեպ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատ, ընդդիմադիր «Ժողովրդավարություն և բարգավաճում» կուսակցության ղեկավար, հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի կալանավորման գործին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Արձագանքելով դիտարկմանը, որ The Washington Post-ն այս շաբաթվա սկզբին խմբագրական էր հրապարակել՝ կոչ անելով վարչակազմին օգտագործել բոլոր հնարավոր գործիքները, քաղբանտարկյալներին ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել, այդ թվում՝ վերջերս ձերբակալված Գուբադ Իբադօղլուի համար, Միլլերն ասել է, որ հետևում են գործի ընթացքին։

«Ես չեմ պատրաստվում խոսել այն դիվանագիտական զրույցների մասին, որոնք մենք ունեցել ենք, բայց դա կալանավորում է, որին մենք ուշադիր հետևում ենք։ Մենք խստորեն հավատարիմ ենք մնում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի առաջխաղացմանը: Եվ մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել իր քաղաքացիների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ Ադրբեջանի սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան»,- նշել է Պետքարտուղարության խոսնակը։

Հավելենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի վաղ ևս նման կոչով էր հանդես եկել։

Հիշեցնենք, որ Իբադօղլուն ձերբակալվել է հուլիսի 23-ին, նրա գրասենյակում խուզարկություն է իրականացվել։ Սկզբում Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Թուրքիայի ՆԳՆ-ից ստացված տեղեկատվության հիման վրա գործողություն է իրականացվել գյուլենական FETÖ շարժման հետ կապ ունեցող անձանց նկատմամբ։ Հինգ ձերբակալվածներից մեկը ցուցմունք էր տվել Իբադօղլուի հետ իր կապերի մասին։ Այնուհետև գործչին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդվածքով (կեղծ փողերի կամ արտարժույթի ձեռքբերում կամ վաճառք որպես կազմակերպված խմբի կազմում): Այս հոդվածով նրան սպառնում է 8-ից 12 տարվա ազատազրկում։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանավորումը։ Իբադօղլուն հայտարարել է, որ իրեն կալանավորել են Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի պատվերով։

Իբադօղլուն Ադրբեջանում չի բնակվում։ Նա վերջերս էր ժամանել Բաքու։ Իբադօղլուն, բացի քաղաքական գործունեությունից, հայտնի է նաև որպես տնտեսագետ, դասավանդում է արտասահմանյան մի շարք բուհերում։ Սոցցանցերի էջերում նա պարբերաբար սուր քննադատության էր ենթարկում Իլհամ Ալիևին՝ տնտեսության վատ կառավարման, երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների վատթար վիճակի համար։ Նա նաև հաճախ էր ներկայացնում, թե ինչպես են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն ու նրանց մերձավորների ընտանիքներն օգտագործում Արցախի գրավյալ տարածքները՝  սեփական բիզնես ծրագրերն իրականացնելու համար։

Էմմա Չոբանյան