Գերմանիայում ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվն առաջին 7 ամսում աճել է 203 տոկոսով

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

2023 թվականի առաջին յոթ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Գերմանիայում Թուրքիայի քաղաքացիների ապաստանի հայցման դիմումների թիվը 203 տոկոսով աճել է։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը՝ վկայակոչելով Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակի (BAMF) տվյալները, գրում է  Turkish Minute-ը։

BAMF-ի վիճակագրության համաձայն՝ հունվար-հուլիս ամիսներին Գերմանիայում ապաստանի 188,967 դիմում է ներկայացվել: Թուրքիայի քաղաքացիներն այս ժամանակահատվածում ներկայացրել են 23,486 դիմում, ինչը 202,9 տոկոսով ավելին է 2022 թվականի առաջին յոթ ամիսների ցուցանիշի համեմատ։

Թուրքիայի քաղաքացիների ներկայացրած ապաստանի դիմումներից մինչ այժմ բավարարվել է 12,174-ը։ Դիմումներին թվով թուրքերը զիջում են սիրիացիներին և աֆղաններին։

2016 թվականի ձախողված հեղաշրջումից հետո, որը հանգեցրեց թուրքական կառավարության կողմից այլախոհության համատարած ճնշմանը, Գերմանիայում և արևմտյան Եվրոպայի այլ երկրներում ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը զգալիորեն աճել է:

Բացի այդ, երկրում շարունակվող տնտեսական ճնաժամը ևս ստիպում է թուրքերին երկիրը լքելու ուղիներ փնտրել՝ Եվրոպայում ավելի լավ կյանք կառուցելու համար։ Ավելին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ընտրություններում հերթական հաղթանակը մեծ հիասթափություն է առաջացրել նրա հակառակորդների մոտ՝ ստիպելով շատերին վերանայել երկրում ապրելու ցանկությունը։

Էմմա Չոբանյան