Թեհրանն ու Բաքուն քննարկել են Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործի քննությունը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թեհրանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման ֆոնին շարունակվում են իրանցի պաշտոնյաների այցերն Ադրբեջան։ Մասնավորապես, նախօրեին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևն ընդունել է Իրանի գլխավոր դատախազի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Մեհդի Ամիրի Իսֆահանիի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի համապատասխան գերատեսչությունների կողմից այս տարվա հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետաքննության քրեական գործերի շուրջ։ Ալիևը նշել է իրանական  կողմից քրեական գործի լիարժեք և բազմակողմանի հետաքննության անհրաժեշտությունը՝ հանցագործության բոլոր մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու համար։

Իսֆահանին իր հերթին մանրամասն տեղեկություններ է հաղորդել քրեական գործի քննության ընթացքի մասին՝ ասելով, որ կարճ ժամանակում նախաքննությունը կավարտվի և օրինական որոշում կկայացվի, իսկ մեղավորները կպատժվեն։

Նշվում է, որ իրանական պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու դատախազության և քննչական մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկելու է քրեական գործի հետաքննության ընթացքն ու այլ հարցեր։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել։ Հարձակվողը ձերբակալվել է։ Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» էր որակել։ Միջադեպի վերաբերյալ Թեհրանի քրեական դատախազի պաշտոնակատարն ասել էր, որ զինված անձը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական դրդապատճառներով։ Դրանից հետո Բաքուն տարհանել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին․ այս պահին դեսպանատան գործունեությունը դադարեցված է։ Այս դեպքից հետո երկու երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել էին։

Էմմա Չոբանյան