Արցախում ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Քաղաքականություն
09.08.2023 | 12:26Արցախում ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից, հազարավոր մարդիկ չունեն դեղորայք։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ մարդասիրական դերակատարությունը, ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից դրա աշխատանքի շարունակվող խոչընդոտումը և ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի։ Ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից, հազարավոր մարդիկ չունեն դեղորայք»,- նշել է նա։