Թուրքական ընկերությունները հայտնվել են Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում ՌԴ-ին աջակցելու համար

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել մի շարք օտարերկրյա ընկերությունների նկատմամբ՝ մեղադրելով նրանց  ռուս զինվորականներին զենք և բաղադրիչներ մատակարարելու համար, գրում է Gercek news-ը։

Բրիտանական կառավարությունը 25 նոր պատժամիջոց է սահմանել ֆիզիկական անձանց և ձեռնարկությունների նկատմամբ Իրանում, Թուրքիայում, Բելառուսում, Սլովակիայում, Շվեյցարիայում, ԱՄԷ-ում, ինչպես նաև Ռուսաստանում:

Թուրքական երկու ձեռնարկություններ՝ Turkik Union-ը և Azu International-ը, պատժամիջոցի ենթարկված ընկերությունների թվում են։ Նշվում է, որ նրանք պատժամիջոցների են ենթարկվել «Ռուսաստան միկրոէլեկտրոնիկայի արտահանման գործում իրենց դերի համար, որոնք էական նշանակություն ունեն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործունեության համար»։

Azu International-ն այն ընկերությունների թվում է, որոնք պատերազմի պատժամիջոցների վերաբերյալ Ուկրաինայի կառավարության ցանկում են: Ընկերությունը նկարագրվում է որպես «էլեկտրոնիկայի թուրքական ընկերություն, որը հեշտացրել է էլեկտրոնիկայի առաքումը Ռուսաստան»։ Azu International-ը ստեղծվել է 2022 թվականի մարտին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո։ Այն ՌԴ-ին մատակարարել է արտասահմանյան ծագման էլեկտրոնիկայի տեխնոլոգիայի բազմաթիվ բեռներ, ինչպիսիք են համակարգչային չիպերը։

Էմմա Չոբանյան