Մինսկը պետք է զերծ մնա Իրանի հետ համագործակցությունից․ IGFM

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Բելառուսում կեղծված նախագահական ընտրություններից երեք տարի անց բռնաճնշումները, կամայական ձերբակալությունները և ուժայինների կողմից համատարած բռնությունները «շարունակում են մնալ սովորական երևույթ»։ Այս մասին հայտարարել է Մայնի Ֆրանկֆուրտում գործող Մարդու իրավունքների միջազգային ընկերությունը (IGFM), գրում է DW-ի ռուսական ծառայսւթյունը:

Ըստ կազմակերպության՝ ավելի քան 1,400 մարդ շարունակում է մնալ բանտում քաղաքական դրդապատճառներով։ ՌԴ-ի և Իրանի բռնապետական ռեժիմների օգնությամբ Բելառուսի կառավարիչ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչնչացնում է «Բելառուսի քննադատական և անկախ քաղաքացիական հասարակությունը», ընդգծել է IGFM-ը։

Իրավապաշտպաններն ուշադրություն են հրավիրում ազատազրկված բելառուս ընդդիմադիրներ Մարիա Կոլեսնիկովայից, Սերգեյ Տիխանովսկուց և Վիկտոր Բաբարիկոյից որևէ նորության բացակայության վրա և մտավախություն հայտնում նրանց առողջության համար։

2020 թվականին Բելառուսում կեղծված ընտրություններից հետո ավելի քան 10,000 մարդ ձերբակալվել է, խոշտանգվել, որոշ դեպքերում՝ շարունակում է մնալ առանց դատավարության գերբեռնված բանտախցերում, նշել է IGFM-ը։ Շատերը զոհվել են նպատակաուղղված զանգվածային բռնությունների արդյունքում, հավելել են իրավապաշտպանները։

Միաժամանակ, IGFM-ը Մինսկին կոչ է արել զերծ մնալ Իրանի հետ սպառազինության ոլորտում Լուկաշենկոյի ծրագրած համագործակցությունից։ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) տվյալներով՝ կողմերը քննարկել են Բելառուսում «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրության ձեռնարկություններ գործարկելու հնարավորությունը՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժմանն աջակցելու համար: Հարցը բարձրացվել է հուլիսի 31-ին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի և իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հանդիպման ժամանակ, հայտնում է ISW-ն։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է ռազմական համագործակցության պլան։