2023թ․ հուլիսը դարձել է ամենաշոգը Երկրի դիտարկումների պատմության մեջ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

2023 թվականի հուլիսն ամենաշոգ ամսվա ռեկորդ է սահմանել Երկրի վրա դիտարկումների պատմության ընթացքում։ Այս հուլիսը 0,33°C-ով ավելի տաք է եղել, քան 2019 թվականի հուլիսը, որը մինչ այժմ ամենաշոգն էր հայտարարվել։ Այս մասին հայտնել է կլիմայի փոփոխության դիտարկման եվրոպական «Copernicus» ծառայությունը, փոխանցում է Euronews-ը։

Փորձագետների գնահատականներով՝ այս տարվա հուլիսը 0,72°C-ով ավելի տաք է եղել, քան 1991-2020 թվականների հուլիսի միջին ցուցանիշը:  Միաժամանակ, այս հուլիսը մոտ 1,5°C-ով ավելի տաք է եղել, քան 1850-1900 թվականների միջին ցուցանիշն է։

Ըստ «Copernicus»-ի՝ Հյուսիսային կիսագնդի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Եվրոպայի հարավում, նկատվել են ջերմային հզոր ալիքներ։ Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում ու Անտարկտիդայում օդի ջերմաստիճանը միջինից զգալիորեն բարձր է եղել։

Էմմա Չոբանյան