«ՀայաՔվե» նախաձեռնությանը միացել է ավելի քան 58 հազար քաղաքացի
Քաղաքականություն
05.08.2023 | 11:58«ՀայաՔվե» նախաձեռնությանը միացել է ավելի քան 58 հազար քաղաքացի։ Այսօր ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Սա կարևորագույն վստահության մանդատ է` արդեն հետամուտ լինելու մեր կողմից ներկայացված օրենքի նախագծին Ազգային ժողովում»,- ասաց նա։
Չալաբյանը նաև նշեց, որ երկու շաբաթ դադար են վերցնելու ստացված արդյունքներն ամփոփելու, թվայնացնելու և կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելու համար։