Չարենցի թանգարանի վերնահարկը դեռ չի ապամոնտաժվել. կառուցողը չի ուզում այն քանդել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Արամի 60 հասցեում՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի կողքին, շենքի տանիքին կառուցված վերնահարկը մեկ ամիս անց էլ դեռ ապամոնտաժված չէ, թեև Factor TV-ի ահազանգից հետո քաղաքապետարանից հայտնել էին, որ այն ապօրինի է և պետք է ապամոնտաժվի։

Վերնահարկի կառուցապատողի հետ այս անգամ էլ հանդիպել չհաջողվեց։ «Արամի նրբ. 5ա» համատիրության նախագահ Արթուր Կուղանոսյանը շուրջ մեկ ամիս առաջ Factor TV-ի հետ զրույցում ասել էր, որ վերնահարկն ապամոնտաժելու վերաբերյալ քննարկումները սկսել են, բայց արդյունքների վերաբերյալ հստակ ժամկետ չէր նշել։ Ավելին՝ Կուղանոսյանն ասել էր, որ քաղաքապետարանը համատիրությանը չի դիմել ապամոնտաժելու հարցով, բայց ինքը պիտի հանդիպի կառուցապատողի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ՝ քննարկելու ապամոնտաժման հարցը։

Այսօր ասաց՝ հանդիպել են, ապամոնտաժումը դեռ քննարկման փուլում է, բարդ է, քանի որ կա սեփականության վկայական, որն էլ բարդացրել է իրավիճակը, ու թեև կառուցապատողն ընդունում է, որ վերնահարկն ապօրինի է, սակայն չի ուզում ապամոնտաժել, իրավական գործընթացներ են նախաձեռնվել։ Կուղանոսյանը, այնուամենայնիվ, վստահեցրեց՝ ապամոնտաժվելու է։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասաց՝ վերնահարկն ապամոնտաժելու ուղղությամբ քայլեր ձեռնարկում են, իրավական գործընթացներ են, միայն ավարտից հետո կարող են հստակ ժամկետներ նշել։

Այդպիսի մի վերնահարկ էլ կառուցվում է Թումանյան 39 հասցեում գտնվող հինգ հարկանի շենքի տանիքին։ Մեր ահազանգից հետո քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի վերնահարկի կառուցումից դժգոհող բնակիչների հետ։ Երևանի քաղաքապետարանից այսօր հայտնեցին, որ նախատեսված հանդիպումը դեռ չի կայացել։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան