Իտալիայի վարչապետը դատի է տվել հայտնի ռոք խմբի մենակատարին` իրեն «ֆաշիստ և ռասիստ» անվանելու համար

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին դատական ​​հայց է ներկայացրել բրիտանական հայտնի Placebo ռոք խմբի մենակատարի դեմ այն ​​բանից հետո, երբ վերջինը հուլիսին համերգի ժամանակ նրան անվանել է «ֆաշիստ և ռասիստ», փոխանցում է Euronews-ը։

Թուրինում Sonic Park փառատոնի բեմում ելույթ ունենալիս 5,000 երկրպագուների առաջ՝ Բրայան Մոլկոն Իտալիայի վարչապետին անվանել էր «կեղտի կտոր», «ֆաշիստ և ռասիստ»։

Թուրինի դատախազությունը Մոլկոյի դեմ հետաքննություն է սկսել «իշխանության ինստիտուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» մեղադրանքով։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում երաժիշտը կարող է տուգանվել մինչև 5,000 եվրոյով։ Մելոնիի փաստաբանները արդեն  դիմել են դատարան և զրպարտության հայց են ներկայացրել։

Առաջին անգամ չէ, որ Մելոնին նմանատիպ հայց է ներկայացնում։ Անցյալ տարի նա դատի էր տվել Domani թերթի խմբագրությանը։ Լրատվամիջոցը պնդում էր, որ Մելոնին փորձել է օգնել իր կուսակցության պատգամավորին կառավարական պայմանագիր ձեռք բերել՝ Covid-19 համաճարակի ժամանակ պաշտպանիչ դիմակներ գնելու համար: Մելոնին հերքել է մեղադրանքը և թերթից պահանջել 25 հազար եվրո փոխհատուցում: Դատավարությունը պետք է սկսվի 2024 թվականի հուլիսին։

Ըստ լրագրողական ասոցիացիաների տվյալների՝ Իտալիան Եվրոպայում լրատվամիջոցների դեմ զրպարտության հայցերի առումով ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի։

Էմմա Չոբանյան