Իսպանիայում և Պորտուգալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Իսպանիայի և Պորտուգալիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնք ընդգրկել են հազարավոր հեկտար տարածք։ Շոգ եղանակի նոր ալիք է եկել Պիրենեյան թերակղզի՝ նպաստելով հրդեհների տարածմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պորտուգալիայի քաղաքացիական պաշտպանության ազգային մարմնի տվյալներով՝ 1000 հրշեջ և 12 ինքնաթիռ ուղարկվել է երկրի կենտրոնական և հարավային հատվածներում հրդեհը մարելու համար:

Անտառային հրդեհը, որի դեմ պայքարում են ավելի քան 800 հրշեջներ, սկսվել է շաբաթ Ալենտեխո շրջանի Օդեմիրա մունիցիպալիտետում, այնուհետև տարածվել է դեպի հարավ՝ դեպի Ալգարվե՝ Պորտուգալիայի գլխավոր զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Բարձր ջերմաստիճանն ու ուժեղ քամին դժվարացնում են հրդեհի դեմ պայքարը, որը ոչնչացրել է մոտ 7,000 հեկտար անտառ: Երկուշաբթի երեկոյան Օդեմիրում երկինքը մթնել է, օդ է բարձրացել ծխի հսկայական ամպ։ Օդեմիրա քաղաքի քաղաքապետ Հելդեր Գերեյրոն իրավիճակը կրիտիկական է անվանել։

Իշխանությունները հայտնել են, որ 19 փոքր գյուղեր, չորս զբոսաշրջային բազաներ և մի ճամբար տարհանվել են: Փակվել են մի քանի ճանապարհներ, այդ թվում՝ Լիսաբոնի և Պորտուի միջև ընկած A1 մայրուղու մի մասը:

Շատ գիտնականներ անտառային հրդեհները կապում են կլիմայի փոփոխության հետ, որն ուժեղացել է մարդու գործունեության արդյունքում: Եվ թեև այս ամառ Իսպանիայում և Պորտուգալիայում հրդեհները հիմնականում քիչ են երկարաժամկետ միջինից, համակարգչային մոդելները ցույց են տալիս, որ ապագայում ջերմային ալիքների հաճախականությունը, ամենայն հավանականությամբ, կաճի: