Էրդողանը փոփոխություններ է արել երկրի ռազմական ղեկավարության կազմում․ նշանակվել են Թուրքիայի առաջին կին ծովակալն ու նոր ԳՇ պետը

Լուրեր

16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախօրեին անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի նիստի արդյունքներով երկրի ռազմական ղեկավարության կազմում մի շարք փոփոխություններ ու նոր նշանակումներ են տեղի ունեցել։ Էրդողանը ստորագրել է խորհրդի համապատասխան որոշումները։

Մասնավորապես, Թուրքիայի ռազմածովային ուժերի պատմության մեջ առաջին անգամ կին ծովակալ է նշանակվել։ Խորհուրդը Գյոքչեն Ֆիրաթին շնորհել է թուրքական նավատորմի կոնտրադմիրալի կոչում։ 45-ամյա Ֆիրաթը դարձել է Թուրքիայի պատմության մեջ առաջին կին ծովային հրամանատարը 2004 թվականին՝ 1998 թվականին ավարտելով Ծովային պատերազմի քոլեջը:

ԳՇ նոր պետ է նշանակվել Մեթին Գյուրաքը, որը նախկինում 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր։ Այս պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին ԳՇ պետ Յաշար Գյուլերը նշանակվել էր պաշտպանության նախարար։

Ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը կզբաղեցնի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն, ռազմաօդային ուժերն էլ կգլխավորի գեներալ Զիա Ջեմալ Քադըօղլուն։

Բացի այդ, խորհրդի որոշմամբ՝ 32 գեներալների և ծովակալների կոչումներ են բարձրացվել, 63 գնդապետներ ստացել են գեներալի և ծովակալի կոչումներ։ Թուրքիայի զինված ուժերում գեներալների և ծովակալների թիվը 266-ից կհասնի 286-ի։

Էմմա Չոբանյան