Ֆրանսիան հսկողություն կսահմանի անկարգությունների ամենաակտիվ մասնակիցների նկատմամբ․ ՆԳ նախարար

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կոչ է արել արտակարգ միջոցներ ձեռնարկել երկրում անկարգությունները կրկնելու դեպքում, հայտնում է Europe 1-ը։

Տեղական լրատվականների տվյալներով՝ նա հանձնարարել է հսկողություն սահմանել հունիսի և հուլիսի ջարդերի ամենաակտիվ մասնակիցների նկատմամբ։

Ֆրանսիացի լրագրողների ձեռքի տակ հայտնված փաստաթղթում ասվում է, որ Դարմանինը կոչ է անում իր ենթականերին «մոբիլիզացնել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անկարգությունների ժամանակ բռնի գործողությունների համար պատասխանատու անձանց և խմբերի հայտնաբերելու համար», որպեսզի երաշխավորեն անվտանգությունը ռեգբիի աշխարհի գավաթի և Փարիզում 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք հանգեցրել են ջարդերի, սկսվել են հունիսի 27-ին։ Պատճառը ոստիկանության կողմից Նանտերի բնակչի՝ 17-ամյա Նահելի սպանությունն էր։ Ձերբակալվել է 4 հազար մարդ, 400-ից ավելի անկարգությունների մասնակիցներ են կալանավորվել։ Ձերբակալվածների թվում շատ անչափահասներ են եղել։

Հուլիսի 5-ին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ անկարգությունները դադարեցվել են ողջ երկրում։